Գործը Մհեր Արղամանյանի վրա մակագրելը Լևոն Քոչարյանի կալանքի որոշումը բեկանելը կանխելու փորձ է. պաշտպաններ

Լևոն Քոչարյանի պաշտպանները հանդես են եկել հայտարարությոմբ, որում ասված է․

Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը մակագրվել է Մհեր Արղամանյանին, ով իր որդու վարքով պայմանավորված* ինքնաբացարցկի իմպերատիվ հիմք ունի: Սա մեր որակմամբ վերաքննության արդյունքներով Լ. Քոչարյանի կալանքի որոշումը բեկանելը կանխելու փորձ է:

* Մհեր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, ով ևս դատավոր էր, դհոլ էր խփում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ և դհոլով պահանջում էր Նախագահի ազատազրկումը:

Հ.գ. Կից լուսանկարում ևս մեկ անգամ կարող եք տեսնել՝ ինչպես է Լևոն Քոչարյանը ծեծի ենթարկում բերետներին, ինչի համար կալանավորված է:

Պաշտպաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
էրիկ Ալեքսանյան,
Արամ Վարդևանյան,
Գայանե Պապոյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031