Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, մենք հո չէինք ասի` ոչ, մենք չենք ճանաչում. անհեթեթություն է դա. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի 20-րդ հանդիպման լիագումար նիստում ծրագրային իր  ելույթում անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակին, ասել է.

«Այն, ինչ տեղի ունեցավ Լաչինում, դրա փակումը ու Ղարաբաղում անխուսափելի էր այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Ժամանակի հարց էր, թե երբ ու ինչպես Ադրբեջանը այնտեղ սահմանադրական կարգ ու կանոն կհաստատի։

Եվ այդ ամենը տեղի ունեցավ Ադրբեջանի սահմանադրության սահմաններում։ Դե ինչ անենք՝ Հայաստանը ճանաչել է, իսկ մենք չենք ճանաչո՞ւմ։ Դա նոնսենս կլիներ։ Բրյուսելյան հայտարարությունում ոչ մի կարգ ու կանոն չկար՝ ինտեգրացիան, նրանք իրավունքի պահպանման հարցերի վերաբերյալ։ Միշելն ու իր ընկերները պետք է դրա մասին մտածեին, երբ ՀՀ վարչապետ Փաշինյանին համոզում էին, պետք է մտաշեին Ղարաբաղի հայերի ճակատագրի մասին», – հավելել է Պուտինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031