Հույս ունեմ, որ ԼՂ նախկին ղեկավարների հանդեպ Ադրբեջանը հումանիզմով կառաջնորդվի. Պուտին

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր «Վալդայ» միջազգային ակումբի 20-րդ հանդիպման լիագումար նիստում հույս է հայտնել, որ՝ երբ Բաքվի համար տարածքային բնույթի բոլոր հարցերը լուծված են, ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ, Ադրբեջանի ղեկավարությունը կգործի հումանիտար բնույթի նկատառումներից ելնելով։

Քննարկումը վարողի հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը Ադրբեջանին գթասրտություն դրսևորելու կոչ անել, Պուտինը պատասխանել է, որ Մոսկվան միշտ դա արել է և հիմա էլ դա անում է.

«Ես, ինչպես գիտեք, հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Ալիևի հետ։ Բայց մենք նախկինում էլ ենք խոսել այդ մասին։ Նա ինձ հավաստիացրել է, որ ինչ էլ որ լինի, նա կապահովի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։

Միաժամանակ նա նշել է, թե ԼՂ-ում հայեր չեն մնացել, բոլորը հեռացել են։ «Այնտեղ ուղղակի հայեր չկան, գուցե 1000-1500 հոգի լինեն և վերջ։ Իսկ ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, ես չգիտեմ, չեմ ուզում մանրամասնել, բայց ես այնպես եմ հասկանում, որ նրանց Երևանում էլ չեն ուզում տեսնել»,– ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս