
Ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ սեպտեմբերին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.8 և 6.9 տոկոսով

Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գներն 2023 թվականի սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 5.8 և 6.9 տոկոսով:
Այս մասին հայտնում են ՀՀ Վիճակագրական կոմիտեից՝ հավելելով, որ 2023թ. սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4 տոկոս գնաճ և դիզելային վառելիքի 17.4 տոկոս գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ բենզինի 18.1 տոկոս գնաճ և դիզելային վառելիքի՝ 6.2 տոկոս գնանկում: