Թուրք նախարար. «Մենք ճիշտ չենք համարում Թուրքիան դիրքավորել որպես տարանցիկ երկիր»
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարը ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Իրաք-Թուրքիա նավթամուղին, իսրայելական գազի մի մասը Թուրքիա, մյուս մասը Եվրոպա փոխադրելուն և այլ հարցերի։
Բայրաքթարը մասնավորապես նշել է, որ երեկվա դրությամբ արդեն պատրաստ է Իրաք-Թուրքիա նավթամուղը և նշելով, որ այդքան էլ հեշտ չէ ածխից և նավթից հրաժարվելը, այնուամենայնիվ պետք է ներդրումներ կատարվեն պահանջարկը բավարարելու համար։ Նա հայնտել է, որ կա արևմտյան աշխարհ, որը ֆինանսավորում չի տրամադրում և ազգային ընկերություններն են սկսել ներդրումներ կատարել ու այդ բացակայող ներդրումները կանդրադառնան արժեքների վրա։
Ուղիղ եթերի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած այցին և նշել է, որ ռազմական համագործակցության շրջանականերում պայմանագրի 51 մլրդ դոլար արժողությամբ փաթեթից 29 մլն դոլարը հիմնականում էներգետիկ նախագծերն էին։
«ԱՄԷ-ի կողմից լուրջ հետաքրքրություն կա հատկապես վերականգնվող ծրագրերի նկատմամբ և երկու կողմերն էլ շարունակում են պայմաններ ստեղծել միմյանց միջև և մենք կարճ ժամանակում ավարտում ենք պայմանագիրը ու անցնում արագ ներդրումներ կատարելուն»,- հայտարարել է Բայրաքթարը։
Հիշատակելով նաև Էրդողանի այցը Սոչի, Բայրաքթարը հայտնել է, որ ամերիկացի ներդրողների և Թուրքիայի ֆինանսների նախարարության հետ հանդիպումների ընթացքում ներկայացվել է, թե առաջիկայում ինչ է անելու Թուրքիան էներգետիկայի ոլորտում և երևում է, որ այդ ընկերությունները ներգրավված են նոր բարեփոխումների և ներդրումային քայլերի մեջ։
Բայրաքթարն անդրադառնալով իսրայելական գազի մի մասը Թուրքիա, իսկ մյուս մասը դեպի Եվրոպա փոխադրելու հարցին, նշել է, որ նոյեմբերին այց կկատարվի Իսրայել և այցի շրջանակներում բանակցություններ կլինեն այդ հարցի շուրջ։ Նրա խոսքով՝ Թուրքիայով գազի փոխադրումը կազմում է այդ հարցի մի մասը:
«Մենք ճիշտ չենք համարում Թուրքիան դիրքավորել որպես տարանցիկ երկիր և եվրոպական երկրների հետ ստորագրել ենք բնական գազի արտահանման համաձայնագրեր։ Մենք ինտենսիվ ենք գործելու բնական գազի վաճառքի և արտահանման ոլորտում և համատասխանաբար պատրաստել ենք մեր ենթակառուցվածքները»։
Խոսելով նաև Ռուսաստանի կողմից Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի մասին, նշել է, որ նպատակդրված են հաջորդ տարվա հոկտեմբերին ակտիվացնել «Աքքույուի» առաջին ռեակտորը։
«Միջուկային էներգիայի ոլորտում միանշանակ ցանկանում ենք շահագործման հանձնել Սինոպ և Թրակիա նախագծերը։ Թրակիայում ռեակտորի համար շարունակում ենք Չինաստանի հետ բանակցել և առաջիկա ամիսների ընթացքում ցանկանում ենք այն համաձայնության վերածել։ Մոդուլային միջուկային ռեակտորները կկազմեն մեր միջուկային հզորության 25%-ը, և երբ մոդուլային ատոմակայանները մտնում են շինարարության փուլ դրանք ավելի արագ են առաջ գնում, քան մյուսները»,-ասել է Բայրաքթարը։