Կարո Փայլանը կայցելի Հայաստան՝ զորակցություն ցույց տալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովուրդին

Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր, քաղաքական ու հանրային գործիչ Կարո Փայլանը հոկտեմբերի 5-12-ը կայցելի Հայաստան։

Այցելության նպատակն է զորակցություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովուրդին։ Կարո Փայլանն այս նպատակով պիտի մեկնի Սյունիքի մարզ։

Նախատեսված է, որ Փայլան կունենա նաև տարբեր այլ հանդիպումներ։

Տեսանյութեր

Լրահոս