Թուրքիայում բնակվող և սոցիալական հարթակներում հայտնի ճապոնացի բլոգեր Յոշի Էնոմոտոն անդրադարձել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ վերջերս մեջբերած ճապոնական ասացվածքին։
Աշխարհի բազմաթիվ երկրներում հոկտեմբերը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում իրազեկման միջոցառումներ են անցկացվում՝ հորդորելով կանանց հետազոտվել։
Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:
Հնդկաստանը հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև տիրող իրավիճակին և կողմերին կոչ է անում առաջ շարժվել երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման գործում, ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Արինդամ Բագչին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է պետությանը պատճառված վնասի ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները:
Ճշտող հարցին՝ համերգն անպայման կայանալո՞ւ է, թե՞ դա էլ է հարցական՝ ընկերությունից հայտնեցին, որ այդ մասին այս պահին չեն կարող ասել։
Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության համաձայն՝ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու համար նոր նախաձեռնությամբ է հանդես գալու:
«Արցախը հանձնեց, հետո էլ այդ հանձնումը վերահաստատեց սեպտեմբերի 19-ի իր խայտառակ ելույթով, երբ ասեց՝ մեզ ուզում են ներքաշել ռազմական գործողությունների մեջ, բայց մենք չենք ներքաշվելու: Դա ուղղակիորեն Արցախի ժողովրդին և Արցախի Հանրապետությանը դավաճանելու ակտ էր, որովհետև դու քո ժողովրդի մի հատվածին հենց այնպես հանձնեցիր՝ ասելով, որ մենք չենք ներքաշվելու որևէ գործողության մեջ, կամ, ասել է թե, իրենք ինչ ուզում են լինեն, մենք գոնե ողջ մնանք:
Մոլորվածը. Նիկոլ Փաշինյանը՝ Գրանադայում
Դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 4-րդ կետում խախտում չի հայտնաբերել, ինչպես նաև խախտել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը։
Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, նշելով, որ տուժածներ չկան:
Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ ԵՄ միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղված է Եվրամիության շահերի պաշտպանությանը և Կովկասում եվրոպական արժեքների առաջ մղելուն։
Արման Թաթոյանը հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) ներկայացուցիչներին և Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի անդամ Ջոն Ինարիտու Գարտիզային:
Գրանադայում Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել են, նրանք կարճ զրույց են ունեցել։
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ Գրանադայի հանդիպման չեղարկմամբ Ալիեւը հերթական անգամ հաստատում է, որ կանգ չի առնելու ոչ մի բանի առջեւ եւ ինչ կարողանալու է, պոկելու է Հայաստանից:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հրապարակավ չի մեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հրաժարվելը:
Մեցոլան չի հստակեցրել, թե կոնկրետ երբ են Փաշինյանին սպասում Եվրախորհրդարանում, սակայն նշել է, որ «մի քանի շաբաթից»։
Դեպի Ռուսաստան հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները քաղաքական ենթատեքստ չունեն, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Հայկական կոնյակ արտադրողների համակարգող Մարինա Առաքելյանը։
Այսօր՝ Եվրոպական միության օրենսդիր մարմնի պլենար նիստի օրակարգում ընդգրկված էր՝ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակն Ադրբեջանի հարձակումներից հետո և Հայաստանի նկատմամբ շարունակական սպառնալիքները» վերտառությամբ հարցը:
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023 թ. սեպտեմբերը 2022 թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.9 տոկոս
Եվրախորհրդարանի բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում։
Ասգարովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիևի և Ասգարովի կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումներին, գանգատն ամբողջությամբ ճանաչվել է անընդունելի: Այս գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ դիմումատուների ամուսինները՝ Ասգարովը և Գուլիևը, որոնք դատապարտվել էին Լեռնային Ղարաբաղում, չեն գտնվել այնպիսի բացարձակ մեկուսացման մեջ, որը զրկեր նրանց իրենց հարզատենրի հետ շփումից:
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ Գրանադայում հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցությունը։
Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի ճակատագրի վերաբերյալ պաշտոնական որոշում լիազորված է ընդունել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը (ԱԳՆԽ)։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է «հակամարտությունները լուծելու համար ռազմական ուժի կիրառման գործողությունները»։
CB Insights-ը հայ հիմնադիրներ ունեցող ֆինանսական և ապահովագրական ընկերությունների համար փաստաթղթերի խելացի մշակում (IDP) ապահովող Cognaize ընկերությանն ընդգրկել է վեցերորդ ամենամյա Fintech 100 վարկանիշում որպես 2023 թվականի 100 ամենախոստումնալից մասնավոր ֆինթեք ընկերություններից մեկն աշխարհում։
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի ՀՀ կենտրոնական բանկին՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիությունը մեծացնելու նպատակով։
Եվրոպական Խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշելը Գրանադայի Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ցնցված էին Լռնային Ղարաբաղում ուժ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի որոշումից։
Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը լուծվի դիվանագիտական բանակցությունների միջոցով և մերժում է ռազմական բռնության ուղին: