
Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրամիության մասնակցությամբ Բրյուսելում եռակողմ հանդիպումներ անցկացնել: Հաջիևն այս մասին գրել է Х-ի իր միկրոբլոգում:
«Ադրբեջանը աջակցում է Բրյուսելի եռակողմ գործընթացին և տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ։ Այս համատեքստում Ադրբեջանը հանդես է գալիս բազմաթիվ խաղաղարար նախաձեռնություններով, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքումը»,- նշել է Հաջիևը։
Նրա խոսքով, Ադրբեջանը նաև աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ ուղիղ երկկողմ երկխոսությանը և բանակցություններին։