
Պենտագոն․ Հայ-ամերիկյան զորավարժությունների վաղաժամ դադարեցում չի նախատեսվում

«Հայ-ամերիկյան համատեղ Eagle Partner 2023 զորավարժությունները կավարտվեն ինչպես և նախատեսված էր՝ սեպտեմբերի 20-ին», – Reuters-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով, որ նախօրեին Լեռնային Ղարաբաղում բռնկված ռազմական գործողությունները որևէ կերպ չեն ազդել զորախաղերի բնականոն ընթացքի վրա։
«Մենք տեղյակ ենք, որ [Ադրբեջանը] գործողություններ է իրականացնում, սակայն, մեր գնահատմամբ, մեր զինվորականներին որևէ վտանգ այս պահին չի սպառնում, ուստի նրանք այնտեղ կմնան զորավարժությունների համար նախատեսված ողջ ժամանակահատվածում», – նշել է Պենտագոնի ներկայացուցիչը։