
Հայաստանյան եկեղեցիներում կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի

Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Թող Տերը զորավիգ լինի և Իր օրհնության ներքո պահպանի մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս»,– նշված է Մայր աթոռի հայտարարության մեջ։
Մայր աթոռը բոլորին հրավիրում է մասնակցելու մատուցվող աղոթքներին և հայցը բարձրացնելու առ Աստված` Արցախի մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։