
Խաղապահները Լեռնային Ղարաբաղից ավելի քան 2000 խաղաղ բնակիչների են տարհանել. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի առավել վտանգավոր բնակավայրերից ավելի քան 2000 մարդ է տարհանվել, որից 1049-ը` երեխա։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ խաղաղապահները խաղաղ բնակիչներին ապահովել են ժամանակավոր կացարաններով, տաք սննդով։
«Բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել վիրավորում ստացած քաղաքացիներին։ ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրները»,– ասված է հաղորդագրությունում։
Խաղաղապահներն ավելի քան 30 դիտակետում իրականացնում են իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։
2023 թվականի սեպտեմբերի 19-ի ժամը 12:00-ից ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից արձանագրվում են շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ փաստեր: