
«Այն մարդիկ, ովքեր տարբեր ձևերով մասնակիցն են Արցախի թուլացմանը, հայաթափմանն ու հանձնմանը, առհասարակ բարոյական իրավունք չունեն արցախցիներին այս կամ այն հարցի մեջ մեղադրելու». Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ . «Փաշինյանական քարոզչությունն ու նրան սատարող արբանյակները հայաստանյան իշխանությանը արդարացնելուն զուգահեռ փորձում են տպավորություն ստեղծել, թե Արցախում պատերազմը կանգնեցնելու արագ հնարավորություն կա, բայց Արցախի իշխանությունը դա չի անում:
Նախ, այն մարդիկ, ովքեր տարբեր ձևերով մասնակիցն են Արցախի թուլացմանը, հայաթափմանն ու հանձնմանը, առհասարակ բարոյական իրավունք չունեն արցախցիներին այս կամ այն հարցի մեջ մեղադրելու:
Երկրորդ, Ադրբեջանը միայն հայտարարություններով է ցույց տալիս, թե պատրաստ է բանակցելու:
Այն, ինչ խոսում ու գրում են Ադրբեջանից՝ ցույց է տալիս, որ էթնիկ զտումներ և Ցեղասպանություն իրականացնելու ճանապարհին Ադրբեջանը փորձում է հնարավորինս անմարդկային և անբարոյական լինել:
Արցախն ինքն է փորձում բանակցել, սակայն ադրբեջանցիների ու նրանց հովանավորների համար, այդ ցանկությունը հստակ չի արտահայտվում:
Խնդիրը ոչ թե արցախցին է, բանակցողն է, այլ կոնկրետ ադրբեջանական քմահաճույքները»: