«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«ԱԺ-ում հանդիպման ժամանակ ասել եմ՝ 20-30 մեքենայի համար օրենք եք մտածում, երբ 60.000 մեքենա օրենքից դուրս աշխատում է: Երևանում տաքսու շրջանառությունն ամեն օր մոտ 500 միլիոն դրամ է, որից 15 տոկոսն օնլայն հարթակների տերերը տանում են: Դրանից ինչ-որ բան վճարում են պետությանը, որը 20-30 անգամ պակաս է, քան լիցենզիա ունեցող տաքսին պետք է վճարեր: Զբոսաշրջիկը, օդանավակայանից դուրս, ՀՀ-ում մի երկու շաբաթ մնալով՝ օգտվելու է տաքսիների գներից ու զարմանա»,- նշեց Վահագն Սահակյանը:
Զուգահեռաբար՝ ցույցերն էին կազմակերպել կրթական ծրագրին դեմ հանդես եկող աշակերտների ծնողները և ծրագիրն աջակցող ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչները։
Նա շեշտել է, որ, չնայած այդ ամենին, Ուկրաինայի հակամարտության լրջությունը բոլորովին չի նվազել
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 13-ին ժամը 12:00-ից մինչև հունիսի 14-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կամուֆլյաժով ԴատաՂազը. ադրբեջանա-թուրքական հեղափոխության հանցագործությունները կոծկողը.Էդգար Ղազարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան է:
Շուտով Արցախում հասարակական կազմակերպություններից կազմված խումբն անվստահություն կհայտնի Փաշինյանին՝ ցույց տալով, որ վերջինս չի կարող Արցախի ճակատագիրը որոշել ու Արցախին թողնել Ադրբեջանի կազմում։ Մենք ցույց կտանք Նիկոլ Փաշինյանին, որ Արցախի հարցը լուծելու համար ոչ թե տարբերակներ չկան, այլ ինքն ունակ չէ ուղղակի այդ հարցը լուծել։ Չի կարողանում իր անպիտան, հակահայկական էությամբ հարց լուծել»,- շեշտեց Անաստաս Իսրայելյանը։
Սպիտակ տունը հանդիպման հետաձգման պատճառ չի ներկայացրել։
Օրերս 168.am-ը սկանդալային մանրամասներ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ ու Վերաքննիչ քրեական դատարանի 18 դատավորների մասնակցությամբ տեղի ունեցած մի խորհրդավոր ժողովի մասին, որի արդյունքում դատավոր Ռուբիկ Մխիթարյանն ու ևս մեկ դատավոր Կարեն Անդրեասյանի կողմից բաժանված քվեաթերթիկային քվեարկությամբ ընտրել էին Վերաքննիչ քրեական դատարանի ստվերային նախագահ, ով պիտի աշխատեր ԲԴԽ նախագահի հետ: Ընտրվողը հենց ինքը՝ Ռուբիկ Մխիթարյանն էր:
Հունիսի 11-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ», «Մերսեդես Ց180» և «Մերսեդես Ս500» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Ս500»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշվում է, որ փոխադարձ շեշտվել է մարդու իրավունքների պաշտպանության իրավական գործիքակազմերի կիրառման և այդ հարցում արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։
168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը միտված բանակցային գործընթացի և հետաձգված Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, նման տեսակետ հայտնեց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը։
Որպես կանոն, տվյալ մարդիկ, տեղեկատվական ռեսուրսները, ֆեյսբուքյան էջերն ու տելեգրամյան ալիքները հիմնականում օգտագործում են թուրքամետ քարոզչական կլիշեներով։
Թուրքիայում էներգետիկ շուկան կարգավորող մարմինը հրապարակել է 2018-ից ի վեր տրանսանատոլիական գազատարով (TANAP) իրականացված մատակարարումների տվյալները:
Առանց խափանման միջոցի:
2023 թվականի մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսում անդրադառնալով Գայանե Հակոբյանի հետ կապված միջադեպին՝ որդու առևանգման թեմային, մասնավորապես, հայտարարել էր. «Երբ ես նրա հետ զրուցեցի, նա ասաց․ «Արդյո՞ք նպատակն այն չէ, որ երկրում բոլոր հարցերը լուծվեն իրավական ճանապարհով։ Եվ ինչպե՞ս արձագանքեմ այս փաստին: Ես էլ իմ ընկերներին կամ ջոկատի անդամներին կանչեմ ու պատասխան քայլեր ձեռնարկե՞մ, […]
Իտալիայի կառավարության որոշմամբ՝ այդ օրը երկրում համազգային սուգ կհայտարարվի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Առաջիկա երեք տարիների համար առաջարկվում է ծխախոտի ակցիզային հարկը բարձրացնել 10 տոկոսով։ Հունիսի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում բարձրացված հարցերին՝ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Չուկան հույս է հայտնել, որ դա տեղի կունենա մինչև շաբաթվա վերջ:
Հունիսի 8-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արամ Ա Վեհափառ Հայրապետը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըսած ենք, կ՚ըսենք ու մի՛շտ պիտի ըսենք.- եկեղեցին իր ըսելիքը եւ ընելիքը ունի մեր ազգը յուզող խնդիրներուն ու դիմագրաւող մարտահրաւէրներուն գծով։ Ազգին հարցերը նաեւ եկեղեցւոյ հարցերն են եւ՝ փոխադարձաբար։ Այս կը յիշեցնէ մեզի մեր դարաւոր պատմութիւնը»։
Նշվում է, որ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանից անհանգստացնող լուրերը չեն դադարում։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտման հերթական դեպքի մասին հայտնեց այսօր․ «ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ»։
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 198 անգամ (445,900-ի փոխարեն՝ 2246 մուտք և ելք),
Կիևը Գերմանիայից խնդրում է իրեն է՛լ ավելի շատ տանկեր մատակարարել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Մելնիկը Der Tagesspiegel հրատարակությանը տված հարցազրույցում:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմը հույս է հայտնել, որ հետագայում բոլոր կամավորական ջոկատները նման պայմանագրեր կստորագրեն:
Միջոցառումը տեղի կունենան հունիսի 19-ին։