Այլ նշանակումներին ևս կանդրադառնամ:
Կրասնոյարսկի շրջանային կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբույժները սկսել են նոր ձևով վիրահատել ծանր էպիլեպսիայով հիվանդներին, որոնց դեպքում այլ բուժումը չի օգնում, հայտնել են տարածաշրջանի առողջապահության նախարարությունից։
Համայնքային ոստիկանների հաջորդ տեղեկությունը դարձյալ նույն վայրից տախտակների գողության մասին էր. 61-ամյա մեկ այլ տղամարդ գողացել և դրանք տեղավորել էր իր տան խորդանոցում։
Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմայով բանակցություններին Մոլդովայում։
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն հոսպիտալացվել է հեծանիվից ընկնելու պատճառով։ Այս մասին հայտնում է RTBF բելգիական հրատարակությունը՝ հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը։
Ըստ նրա, Արևմուտքի երկրները Դոնբասում նման իրավիճակն անտեսել էին դեռ հատուկ ռազմական գործողության սկսվելուց առաջ։
«Ակադեմիական քաղաքն» իրականում դառնալու է ոչ թե՝ իրապես որակյալ կրթություն ստանալու կենտրոն, այլ սպառողական հասարակության ակտիվ երիտասարդների համար ժամանցի հարմարավետ վայր։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 4-ին` ժամը 18:25-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Քիշնևում հնգակողմ հանդիպումը դրական ենք գնահատում, միջազգային հանրության աջակցությունը շատ կարևոր է խաղաղության օրակարգին։
Գյումրու Վարդանանց հրապարակում մեկնարկել է «Ո′չ Արցախի էթնիկ զտմանը», «Ո′չ Արցախը Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքը։
Անցած ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է հասցվել ավելի քան 9 հազ․ տոննա հումանիտար բեռ։ Այս մասին գրում է Peacekeeper տելեգրամյան ալիքը։ «ՌԴ խաղաղպահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի հետ համատեղ 11 հումանիտար գործողություն են իրականացրել՝ այցելելով 45 մանկապարտեզ, 23 դպրոց և 1 մանկատուն։ Բացի այդ, հումանիտար օգնություն է տրվել հղի կանանց և Լեռնային […]
Հունիսի 4-ին, ժամը 17։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ստեփանավանի Սոճուտ Դենդրոպարկ»-ի մոտակայքում ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն օրերս հրապարակել էր Բերձորում Ադրբեջանի իրականացրած հերթական վանդալիզմը փաստող կադրեր։
Մայիսին պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը նվազել է, ինչը կապված է հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղերի եւ կաթնամթերքի գնանշումների զգալի անկման հետ, հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ): ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով գնահատվում են ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի ապրիլին միջինում 124,3 միավոր էր, որը 2,6 […]
Ստացվում է, որ կարող են արհեստականորեն բարձր նախահաշվային գներ սահմանել, դրանց հիման վրա մրցույթ հայտարարել, հաղթող ճանաչել ու հետո հայտարարել, թե ամեն ինչ մրցակցային է ու ոչ ռիսկային։
Ռուս խաղաղապահները մեքենաների ճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 301 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է հաղորդագրույթան մեջ։
«Հավաքվում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց, Տետելաշվիլի 4 հասցեում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը մեղադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն Իրանի միջուկային գործունեությունը անարդյունավետ կերպով վերահսկելու համար և ակնարկել է, որ ՄԱԿ-ի դիտորդական կազմակերպությունը վտանգում է դառնալ քաղաքականացված և անհամապատասխան: Այս մասին գրել է Reuters-ը։
Ներքին գործերի նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հերթական անգամ մի քանի հարյուր միլիոն դրամ է փոխանցվել։
Արցախի Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ Կ. Ադամյանի գլխավորությամբ օպերատիվ խումբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին:
Եվրոպացի և ամերիկացի գիտնականների խումբը պարզել է, որ գլոբալ տաքացման հետևանքով առաջիկա տասնամյակների ընթացքում 6-16 տարին մեկ երաշտ կգրանցվի ԱՄՆ և Չինաստանի ցորենի շտեմարան համարվող շրջաններում։ Սա լուրջ վնաս կհասցնի ամբողջ աշխարհի պարենային անվտանգությանը։
Փողոցում հանդիպեցի Նիկոլին և իմ դիրքորոշումը հայտնեցի` նրան անվանելով դավաճան. Հակոբ Բերբերյանը` միջադեպի մասին
Գերմանիայի ռազմածովային ուժերը հաջորդ տարի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան երկու ռազմանավ կուղարկեն, Սինգապուրում անվտանգության հարցերով «Շանգրի-Լա երկխոսություն» ֆորումի ժամանակ հայտնել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իշխանություններն արդեն իսկ նախադրյալներ են ստեղծում արդարացնելու գյուղատնտեսության հնարավոր անկումը՝ կապված սակավաջրության հետ։ Ազգային ժողովում իշխանական պատգամավորները նույնիսկ կոչեր են հնչեցնում գյուղատնտեսական առանձին մշակաբույսերի կրկնակի-եռակի ցանկերից հրաժարվելու վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար հայ թենիսիստը կմրցի Ջոկովիչ-Վարիլաս զույգի հաղթողի հետ։ Ֆրանսիայի բաց առաջնության գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է։ Հաղորդում է ArmSport.am-ը։
Հնդկաստանի Օդիշա նահանգում երեք գնացքների բախման պատճառ է դարձել էլեկտրոնային արգելափակման համակարգի խափանումը, NDTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի երկաթուղիների նախարար Աշվինի Վայշնավը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շնչառական վարժությունը և արտաքին խթանը կօգնեն հաղթահարել խուճապի նոպաները. մայիսի 26-ին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է հոգեբանական գիտությունների թեկնածու Անաստասիա Լիսակովան։
Հիշեցնենք,որ Հակոբ Բերբերյանին «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին: