Հնդկաստանում հարսնացուն չեղարկել է իր հարսանիքն այն բանից հետո, երբ նրա նշանածը չարաշահել է ալկոհոլը, հայտնում է Times of India-ն:
Հունիսի 15-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Նիսան Իքստերա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Ալափարս գյուղից Բջնի տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Նախնական տվյալներով՝ 52-ամյա լրագրողը մահացել է սրտի կաթվածից։
Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և վերսկսվել է 2021 թվականին՝ COVID-ի համաճարակի պատճառով 20 ամիս դադարից հետո։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Չինաստանի արտգործնախարար Ցին Գանը կիրակի կայացած իրենց հանդիպման ժամանակ ցանկություն են հայտնել կայունացնել երկու գերտերությունների փոխհարաբերությունները և կանխել մրցակցության հակամարտության վերածվելը, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներին վկայակոչելով՝ տեղեկացնում է Reuters-ը։
Առիթի դեպքում իշխանությունները չեն դադարում ճառեր ասել Հայաստանի տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ, խոսում են ճանապարհներ ասֆալտապատելու, մանկապարտեզներ վերանորոգելու կամ կառուցելու, ջրագծեր անցկացնելու, մարդկանց ապրելու պայմանները բարելավելու մասին։ Բայց իրականությունը դրանից բոլորովին էլ չի փոխվում։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կարծիքով՝ Լատվիայի դեմ ընտրանուն բարդագույն հանդիպում է սպասվում:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտնել է նախագահ Շավքաթ Միրզիյոևի գլխվորությամբ ժամանած ուզբեկական պատվիրակությանը, որ իր կառավարությունը չի սահմանափակվում հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնմամբ, տեղեկացնում է Mehr-ը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ կասեր ու կաներ Վազգեն Սպարապետը նրան, ով Արցախն Ադրբեջան կհամարեր, իսկ Արարատ լեռն ու Նոյան տապանը Հայաստանի Հանրապետության խորհրդանիշ չէր համարի։
Հունիսի 15-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Հունդաի», «Լեքսուս» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաներ: «Շևրոլեի» 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
2023-ին ծրագրավորման ամենատարածված լեզուն, ըստ ՏՏ ոլորտի մասնագետների, JavaScript-ն է։ Այս տվյալները հիմնված են ծրագրավորողների շրջանում Stack Overflow կայքի անցկացրած հարցման արդյունքների վրա։
Ռուսական «Ну ка, все вместе!» և «Ну-ка, все вместе! Битва сезонов» մրցույթներից հայտնի դարձած հայազգի երգչուհի Արփի Աբգարյանը, որին հաջողվեց երկու անգամ ժյուրիի 100 անդամներին ոտքի կանգնեցնել, մեծացել է հայկական ավանդական ընտանիքում, որտեղ նրան արգելել են բեմ դուրս գալ: Արփիի ծնողներն Ախալցխայից են, Արփին մեծացել է Սոչիում և հիմա երաժշտական գործունեությունը ծավալում է Ռուսաստանի Դաշնությունում:
Հունիսի 18-ին ժամը 16:25-ին, մայրաքաղաքի բնակչից <> ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի Բարեպաշտ փողոցում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է Արցախի ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հունիսի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 102-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ։ «ՎԱԶ-2121»-ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռանոսի գնահատմամբ` ինքը թիմի յուրաքանչյուր անդամի հետ լավ փոխհարաբերություններ ունի, բայց գուցե առանձնակի լավ հասկանում է Էդուարդ Սպերցյանին:
Ռուսաստանը կպատժի «ռուսներին սպանելու» ցանկության մասին ուկրաինացի քաղաքական գործիչների խոսքերի համար, ռուսներին չի կարելի սպառնալ սպանությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Թեև անշարժ գույքի շուկայում, ըստ պաշտոնական վիճակագրության, առքուվաճառքի գործարքները նվազում են, այդուհանդերձ, գները շարունակում են բարձրանալ՝ նշում է «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։
Իսրայելը հետևողականորեն դեմ է Իրանի հետ հանրապետության միջուկային ծրագրին վերաբերող ցանկացած նոր համաձայնագրի՝ համարելով, որ ոչ մի նոր համաձայնագիր չի խանգարի Թեհրանին շարժվել սեփական միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ: Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով կառավարության ամենշաբաթյա նիստում։
Հունիսի 18-ին, ժամը 15։51-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Դետրոյթի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու համայնքի անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեց ու տեղեկատվական համակարգը։
Վախ, անուշադրություն սեփական մարմնի ու առողջության հանդեպ, մի շարք արդարացումներ բժշկի չգնալու և չհետազոտվելու համար, շարքը կարելի է անվերջ թվել, ցավոք, այսօր շատերն են այս օրինակի հետևից գնալով՝ կորցնում ամենաթանկը՝ ժամանակն ավելի առողջ ու երկար ապրելու համար:
Ինչպես գրոհի ավարտից հետո լրագրողներին հայտնել է Ախմետժանովը, ուժային գործողության ընթացքում արցունքաբեր գազ է կիրառվել: Ձերբակալված տղամարդուն տեղափոխել են ժամանակավոր պահման մեկուսարան, քննության ընթացքում կպարզվեն նրա դրդապատճառներն ու այլ հանգամանքները:
Կենտրոնական բանկը 2023 թվականի համար կանխատեսում է 6․9 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը՝ թիրախից ցածր, և կկայունանա 4 տոկոսի սահմաններում։
Հունիսի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի մեքենան Կապան-Նորաշենիկ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր պետական խորհրդանիշներն էլ կարելի է, գուցե պետք է փոխել (ինքս երբեք դրան չէի գնա), բայց հիմա միանշանակ դրա ժամանակը չէ՝ բոլոր առումներով։
Ավտոմեքենայում եղել են 5 հոգի, սակայն 2-ը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։
Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։