
Սիլվիո Բեռլուսկոնիին կհուղարկավորեն հունիսի 14-ին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի պետական հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 14-ին Միլանում:
Իտալիայի կառավարության որոշմամբ՝ այդ օրը երկրում համազգային սուգ կհայտարարվի:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոտսի»-ին, այս մասին ասել է Իտալիայի նախարարների խորհրդի քարտուղար Ալֆրեդո Մանտովանոն։
Սիլվիո Բեռլուսկոնին, որը հունիսի 9-ին հոսպիտալացվել էր Միլանի «Սան Ռաֆայել» կլինիկա, հունիսի 12-ին հիվանդանոցում վախճանվել է 86 տարեկան հասակում։ Հիվանդանոցում աղբյուրները հաստատել են, որ ականավոր քաղաքական գործիչը մահացել է առավոտյան ժամը 09:30-ին (Երևանի ժամանակով 11:30-ին): Ապրիլին, նախորդ հոսպիտալացման ժամանակ, նախկին վարչապետին բուժող բժիշկներն հայտնել էին, որ նա տառապում էր քրոնիկական լեյկեմիայով։