Խնդրում եմ ցավակցություններ ու կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, իսկ բոլոր վիրավորներին` մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Հայկական կողմում տուժածներ չկան:
Հունիսի 11-ին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի անվտանգության աշխատակիցը ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 10-ին մոնիթորինգ իրականացնելիս պարզել են, որ գիշերը, ժամը 00.00-ից հետո, Գուգարք գյուղի 2-րդ փողոցի խանութում տեղադրված տերմինալ փող է լիցքավորվել, ինչը կասկած է առաջացրել, քանի որ այդ ժամին խանութը չի աշխատում, իսկ հետո պարզվել է, որ հունիսի 9-ի երեկոյան ինչ-որ մարդիկ, ներկայանալով որպես նշված ընկերության աշխատակից, նորոգման պատրվակով տերմինալը տարել են անհայտ ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը լայնածավալ վարժանքներ կանցկացնի Ադրբեջանի, Հայաստանի և Մոլդովայի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մասնակցությամբ։
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 12-13-ն աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանի Պունի քաղաքում՝ մասնակցելու «G20 Digital Economy Working Group»-ի հանդիպման շրջանակներում անցկացվելիք «Գլոբալ թվային հանրային ենթակառուցվածք գագաթնաժողովին» (Global Digital Public Infrastructure (DPI) Summit)-ին:
Եվրամիությունը պատրաստվում է այն բանին, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը կձգձգվի մի քանի տարի։ Այդ մասին այսօր RMS ռադիոկայանի եթերում հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Տիերի Բրետոնը։
«Հետո Ալիևի հետ այդ նկարները, որոնք զարհուրելի էին, բոլոր այն մարդկանց համար, որոնց երեխաները մինչև այժմ անհետ կորած են, ռազմագերի են և այլն։ Քիչ էր մնում ղդիկ տար Ալիևին, ոտքի բութ մատը, կրունկները մասաժ աներ, այն դեպքում, երբ իր դեմը կանգնած էր, իր իսկ ասածով, բռնապետը, կոռումպացվածը»։
Ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը չի կայանա Հայաստանում:
Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ Ռուսաստանի օրվա առթիվ՝ նշանակալից տոնի, որն ընդգծում է ռուսաստանյան ժողովրդի՝ ինքնիշխան և ուժեղ պետություն կառուցելու հաստատակամությունը։
Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը ՀՀԿ-ականները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն։
Հսկող դատախազի կողմից 2023 թվականի հունիսի 9-ին Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (2 դրվագ)։
168.am-ի հարցմանն ի պատասխան, թե ինչ փուլում է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով նախաքննությունը, ե՞րբ է ավարտվելու այն, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց.
Չինաստանի իշխանությունները վճռական բողոք են հայտնում այն պատժամիջոցների պատճառով, որոնք վերջերս Միացյալ Նահանգներն Իրանի պատճառով սահմանել է ՉԺՀ-ի որոշ ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ։Այդ մասին ասվում է Չինաստանի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հունիսի 12-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պարույր Սևակ փողոցում հենասյունն ընկել է շտապօգնության ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Վերջին օրերին Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար կրակում են Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի ուղղությամբ։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Զորավարժություններին կմասնակցեն նաև ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 բազմանպատակային կործանիչներ։
Հունիսի 13-ին պլանավորված է Ստոլտենբերգի և Բլինքենի համատեղ հայտարարությունը։
«Գործուն զղջալու» խայտառակ օրինագիծը, որի համար զղջալու ենք բոլորս. Ռուբեն Մելիքյան
86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Այս մասին հաղորդում է la Repubblica պարբերականը:
19 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Սա այնպիսի գործընթաց է, որի վերջնարդյունքում օրենք է ընդունվելու. Մենուա Սողոմոնյան
Կասկած չունեմ՝ սա պիտի համախմբի Հայաստանի ու Արցախի հարցով մտահոգ հայերին. Կարեն Մկրտչյան
«Նախատեսվել է սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների շարքում նաև ներառել ևս երկու հանցակազմ՝ Արցախը որևէ այլ պետության կազմում ՀՀ անունից ճանաչելը, մյուսը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, և դրա դեմ ուղղված գործողությունները»,- ԿԸՀ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը` անդրադառնալով «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությանը:
Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում ենք, որ տուժողները չեն հավատում պաշտոնական վարկածին, ունեն խորը անվստահություն, չեն բացառում ցանկացած այլ վարկած, այդ թվում իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու, վարկածը, չենք բացառում նաև, որ հրդեհն իրականում արվել է՝ ինչ-որ հետքեր թաքցնելու վերացնելու և այս ողբերգության իրական հանգամանքները պարզելուց հանրության ուշադրությունը շեղելը իրական հանցագործության հետքից։
«Հիմա այդ կոնսենսուսը չկա։ Միջազգային այն դրությունը, որը ստեղծվել է կոնկրետ Ղարաբաղի պատկանելիության հարցի վերաբերյալ, կոնկրետ տարածաշրջանում կոմունիկացիոն կապերի բացման ուղղությամբ, այդ բոլորը, իհարկե, պետք է հաշվի առնել, ի գիտություն ընդունել, բայց և ուզում եմ բոլորին հիշեցնել, որ արտաքին լեգիտիմությունը ոչինչ է, եթե իշխանությունն ինքը երկրի ներսում չունի լեգիտիմություն»։
Այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է. ՀՀԿ ղեկավար կազմը Պանթեոնում է. ՈւՂԻՂ
«Հենց հիմա արդեն բեկումը սկսվեց, որովհետև մարդկանց ամբողջ մտազբաղության մեջ մտավ «Հայաքվեի» ամենակարևոր նպատակը, հասկացան, որ առաջին անգամ իրենք իրենց ձեռքով կարող են օրենք ընդունել, օրենք մտցնել տալ՝ ըստ ժողովրդի ցանկության»,- ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը։
Դեռ 2018թ. ասել եմ՝ եկել են Արցախը հանձնելու ծրագրով. Լարիսա Ալավերդյան
Չեռնոգորիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթում է «Եվրոպան հիմա» շարժումը, որը Եվրամիությանը երկրի անդամակցության կողմնակիցն է և նաև ավելի սերտ հարաբերություններ է ցանկանում հարևան Սերբիայի հետ: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: