Կարող է որ ես մի օր համաձայնվեմ Թուրքիո հետ հարաբերությունների նորմալացմանը, կարող է մի օր ես հանդուրժեմ Հայաստանի ղեկավարի ներկայությունը Թուրքիո նախագահի երդմնակալության արարողության, եթէ նա հպարտորեն ներկայացներ հայ ազգը, ու արժանապատիվ լրջություն պահեր իր պահվածքով։
Կատարվում է նախաքննություն:
Եթե հեղուկ գազի գինը մայիսի 29-ին 220 դրամ էր, վերջին մի քանի օրերին նվազել է ու դարձել 140-180 դրամ: Գինն էլ տատանվում է՝ ըստ տեղանքի:
Այդ գրառումը արտատպել են մի շարք թուրք լրատվամիջոցներ: Ջան Աթաքլըն փորձառու և լավ տեղեկացված լրագրող է, հաճախակի հանդես է գալիս համարձակ հրապարակումներով:
Հունիսի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Արցախի կարմիր գծերը վաղուց հատվել են Ադրբեջանի կողմից, բայց, ցավոք, Ադրբեջանին միացել են նաև Հայաստանի և Արցախի իշխանությունները:
Կապիտուլյանտ հողատուներ:
Մայիսի 27-28-ը Զբոսաշրջության կոմիտեն կազմակերպել էր «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի նպատակն էր՝ ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային առանձնահատկություններն ու առկա ներուժը, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ Կոստավայում, նախկին «Մետաքսի գործարան»-ի և «Լագունա Վերե»-ի մերձակայքում (Հերոսների հրապարակ) «Քարթու» հիմնադրամի նախագծած երկնաքերերի կառուցման թարմացված ծրագիրը հունիսի 6-ին ներկայացվել է Թբիլիսիի քաղաքապետարան:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
Հայաստանի երրորդ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ավանդական խաղերի ծրագրով արագ շախմատի 15-րդ մրցաշարին:
Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ), 168.am-ի տեղեկություններով, կառուցվածքային փոփոխություն է տեղի ունեցել, որի արդյունքում ՇՊՀ քոլեջը և ավագ դպրոցը, որն այժմ վերածվել է վարժարանի, ուր սովորելու են 5-12-րդ դասարանների աշակերտները, ունենալու են մեկ ղեկավար:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հունիսի 8-ին տեղի է ունեցել նորակազմ կառավարության 1-ին նիստը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակահարձակումն արդեն սկսվել է, սակայն Ուկրաինայի զինված ուժերի ճակատի ոչ մի հատվածում չեն հասել դրված նպատակներին:
Հունիսի 7-ին, ժամը 18.50-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցը Խանջյան փողոցին միացնող թունելում իրար են բախվել «Օպել», «Կիա», «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ և մոտոցիկլետ. 31-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Այս թվերն ի ցույց են դնում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության թշվառությունը. Այս իշխանությունն այլևս չունի մեծամասնության աջակցությունը, բայց, միևնույն ժամանակ, դա չի կապիտալիզացվում»։
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Հունիսի 5-7 տեղի է ունցել Եվրոպայի խորհրդի դեսպանների մակարդակով գումարվող պատվիրակների կոմիտեի նիստը։ Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Թուրքիան կհեռացվի անդամությունից, եթե «ահաբեկչության մեղադրանքով» բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը և ցմահ ազատազրկման դատապարտված Օսման Քավալան ազատ չարձակվեն»։
Հունիսի 7-ին, ժամը 16.07-ին, Երևանի Գյուրջյան և Նորքի 10-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «Կիա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ուզում են Հայաստանը դարձնել Սիրիա՝ տալով նաև Սյունիքը. Հրանտ Բագրատյան
Հունիսի 9-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին ու ներկայացրել խաղաղության պայմանագրի ներկա իրավիճակը։
«Միասին» շարժումը Արցախի հարցով դիմում է ուղարկել Կրեմլ
Մի քանի օր է, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացի վերաբերյալ: Հրապարակված լուսանկարներից պարզվեց, որ դրան մասնակցում են Շիրակի և Արագածոտնի նախկին մարզպետները՝ Դավիթ Գևորգյանը և Նազելի Բաղդասարյանը, որոնք այսօր Նիկոլ Փաշինյանի օգնականներն են:
Հունիսի 7-ին, ժամը 19.00-ին, Երևանի Տերյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում «Յամահա» մոտոցիկլետը կողաշրջվել է. 26-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռոբերտ Աբաջյանի, նրա նմանների փոխարեն այսօր մեզ մատուցվում է Աշոտիկ. գրականագետ
«Հարավային Կովկասում յուրաքանչյուր կողմ կարող է օգտվել ստեղծված աշխարհաքաղաքական անհավասարակշռությունից ու անկայունությունից, ներկայումս դա Ադրբեջանն է փորձում անել բանակցային գործընթացից իր համար անցանկալի կետերը դուրս թողնելու նպատակով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Արևմուտքում շարունակվող Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վայրիվերումներին։
Հունիսի 10-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Ելն ի վիրապէն» տոնի օրը միաբանական հավաքի մասնակիցները Խոր Վիրապի վանքում կմասնակցեն Սուրբ Պատարագին և Անդաստանի արարողությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Անկասկած, խաղադաշտում համառ պայքար է ծավալվելու, բաղձալի տիտղոսի համար դաշտում կկռվեն երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ, իսկ թե որ թիմը գլխավերևում կպահի գավաթը, պարզ կլինի հունիսի 10-ի ուշ երեկոյան։