Ազգային ժողովում անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ժամանակ սոցապ նախարարը Հայաստանում գործազրկության վերաբերյալ մի թիվ հնչեցրեց, որը շատերին թյուրիմացության մեջ է գցել։ Հայտարարվեց, թե Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված է գրեթե 48,6 հազար գործազուրկ։
Գերմանական «Konrad Adenauer» հիմնադրամը հետազոտություն է արել Թուրքիայի Z սերնդի շրջանում (միջազգային տերմին, նկատի է առնվում 1997-2012թթ. ծնվածների տարիքային խումբը):
Հունիսի 3-ին, ժամը 14.00-ին, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21011», «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 67-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԻՊ-ն ավելի ուշ ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 11-ին, ժամը 15։33-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Քաղսի և Սոլակ գյուղերի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Շոտլանդիայի ոստիկանությունը ձերբակալել է կառավարության նախկին ղեկավար և Շոտլանդիայի ազգային կուսակցության նախկին առաջնորդ Նիկոլա Սթերջենին՝ կուսակցության ֆինանսավորման հետաքննության շրջանակում: Այս մասին հայտնում է Sky-ը՝ Սթերջենի ներկայացուցչին հղումով։
Կառավարության ու Կենտրոնական բանկի չպատճառաբանված գործողությունների հետևանքով, վերջին մեկ-երկու տարիներին անշարժ գույքի շուկան Հայաստանում հասցրել է չափից դուրս տաքանալ։ Շուկան այնքան են ծանրաբեռնել հիփոթեքային վարկերով, որ չափազանց շատ ռիսկեր են կուտակվել։ Ձևավորվել են չհիմնավորված բարձր գներ։ Անշարժ գույքի գերարժևորումը, Կենտրոնական բանկի վերջին գնահատումներով, հասնում է 25 տոկոսի։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ռոլան Գարոսի եզրափակիչում հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։
«Ռուս զբոսաշրջիկներն ամենավճարունակն են, այսպես ասեմ՝ ռեստորաններում ամենամեծ հաշիվը փակում են ռուսական տուրիստները։ Ռուսական տուրիզմի խթանումը մեր սպասարկման բնագավառին կտա հավելյալ խթան, որպեսզի ոլորտը զարգանա։ Օրինակ, տեսնում եմ, թե ինչպես են Վրաստանում գովազդվում գինու արտադրանքները և արտադրամասերը, գինու բիզնեսը, տուրերը և այլն։
Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից 12։30: Խնդրում ենք մոտենալ անձը հաստատող փաստաթղթով»,-նշվում է արյունաբանական կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հունիսի 9-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության ավանդական խաղերի ծրագրով արագ շախմատի 15-րդ մրցաշարը, որի փակման արարողությանը ներկա գտնվեց նաև Հայաստանի երրորդ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հունիսի 11-ին բանակցային գործընթացի արդյունքում ուկրաինական գերությունից վերադարձվել է 94 ռուս զինծառայող:
Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան, «Իրավագիտակից հասարակություն» ՀԿ նախագահ Արմեն Բաղդասարյանն ասաց, որ չնայած այս տոտալ շրջափակմանն ու հնչող հայտարարություններին, թե՝ վերջ, Արցախն արդեն Ադրբեջանինն է, միևնույն է՝ արցախահայությունը իրավիճակից դուրս գալու տարբեր ծրագրեր ու տարբերակներ է քննարկում, քանի որ իրեն երբեք չի տեսնում Ադրբեջանի կազմում։
Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում անցկացվող «World Challenge Cup» սպորտային մարմնամարզության ժամանակ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը զբաղեցրել է առաջին տեղը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել երկաթե խողովակին։
ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի հայաստանյան ռազմաբազայի անիվավոր և թրթուրավոր մեքենաների վարորդները և մեխանիկները կմասնակցեն լեռնային խոչընդոտների հաղթահարմամբ վարման վարժանքներին։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Պատրիարք Սրբազանը հորդորել է հավատացյալներին մշտապես վառ պահել հայոց սրբությունները իրենց հիշողության մեջ, ապրել ու զորանալ Սուրբ Էջմիածնի խորհրդով։
Գործակալության փոխանցմամբ՝ Nessa անօդաչու սարքն ունակ է արկեր նետել 500 մետր բարձրությունից, ինչպես նաև միաժամանակ կրել մինչև 10 փոքր չափի զինամթերք և խոցել տարբեր թիրախներ։
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը բաց է թողել իր կիրակնօրյա օրհնությունը, նրա վերականգնումը վիրահատությունից հետո նորմալ է ընթանում, եւ նա սկսել է ֆիզիոթերապեւտիկ պրոցեդուրաները, տեղեկացրել են Վատիկանում։
Այսօր լրանում է Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում։
Կային մարդիկ, որոնք հետաքրքրված էին Հայաստանում արտադրական կանեփի աճեցմամբ, ու նրանց հետաքրքրությունները բավարարելու համար ընդունվեց այդ ծրագիրը։ Բայց հետո պարզվեց, որ ակնկալիքները չափազանցված են։
Քեմբրիջի Հայ կենտրոնի սրայում պաշտոնական ճաշկերույթ է կազմակերպվել ի պատիվ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետի։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
Նրա խոսքով՝ արձագանքման արտակարգ միջոցներն անհրաժեշտ են կյանքեր փրկելու համար, «բայց դրա հետեւում կանգնած է հսկայական խնդիրը՝ խմելու ջրի անբավարարությունն այդ 700 000 մարդկանց համար» ինչպես գետի ուկրաինական, այնպես էլ ռուսական ափերին։
Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հավաքը Գյումրիում. ՈՒՂԻՂ
Ֆինանսական այդ ակտիվությունը, որն էլ էական դեր է ունենում՝ ինչպես տնտեսական աճի, այնպես էլ՝ բյուջեի հարկային եկամուտների ավելացման վրա, պահպանվում է նաև այս տարվա սկզբին։ Սակայն այն գնալով կորցնում է աճի հսկայական տեմպը, որն արձանագրվեց անցած տարի և այս տարվա սկզբին, ու դրա ազդեցություն շուտով կտեսնենք՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ հարկային եկամուտների ցուցանիշներում։
Հուլիսի 1-ից Անկարան ավելի քան ութ տոկոսով ավելացնում է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը, պաշտոնապես հաստատել է այդ երկրի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուն, նրա խոսքը մեջբերում է Star թերթը:
Սուդանի մայրաքաղաք Խարթումում կիրակի 24-ժամյա հրադադարից հետո վերսկսվել են հրետակոծությունները, հադադարը խաղաղ բնակիչներին շունչ քաշելու հնարավորություն էր տվել պատերազմի երկու ամիսներից հետո, AFP-ին տեղեկացրել են ականատեսները։