Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հանձնաժողովի ստեղծվելուց հետո Բրյուսելից ու Ադրբեջանից հնչող հայտարարություններին, նշեց, թե ցանկացած կողմ իր «PR»-ն ապահովելու համար շատ բաներ կարող է հայտարարել։
Այս քայլով ցույց ենք տալիս, որ ամենևին: չենք վախենում ԱԺ-ից. Ագնեսա Խամոյանը՝ արտահերթ նիստի մասին
Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությամբ վաղը՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի։ Ընդդիմության պահանջը մեկն է, որպեսզի Ազգային ժողովը հանդես գա ընդդիմության առաջարկած հայտարարությամբ, որի հիմնական կետն այն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի ակզմում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով ընդդիմության փողոցային պայքարի վերաբերյալ հարցին, մասնավորապես, թե ի՞նչ են քննարկում իշխանություններն այդ պայքարի վերաբերյալ փակ դռների հետևում, նախ դժգոհեց, որ լրագրողները շեղվում են բուն թեմայից և հարցեր չեն տալիս, օրինակ, 2021 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ, ապա հավելեց, որ իրողություններն ընդունում են ի գիտություն։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։ Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացավ, որ Արմեն Աբազյանը Շիրակի մարզում, որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է բնակարան և հողամաս, համապատասխանաբար ձեռք բերված 2006 և 2010 թվականներին։
Ոստիկանությունը հավաքների և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին և մասնակիցներին կրկին կոչ է անում զերծ մնալ հասարակական կարգի խաթարմանը միտված գործելակերպից և իրենց իրավունքներն իրացնել բացառապես օրենքի շրջանակներում՝ բացառելով սադրիչ գործողությունների հնարավոր բոլոր դրսևորումները:
#Հիմա. Ընդդիմադիր գործիչների ճեպազրույցները՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈՒՂԻՂ:
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանը կալանավորվել է: Նա, հիշեցնենք, հանրությանն առավել հայտնի դարձավ նախորդ տարի, երբ ավանակի հետ եկել էր Ազգային ժողովի շենքի մոտ և հայտարարել՝ «Եկել եմ դավաճան կապիտուլյանտին էշի վրա թարս նստացրած տանեմ Իջևան»։
Կառավարության որոշմամբ՝ ավելացվել է 2022 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեով հատկացված ներկայացուցչական ծախսերը, այսինքն՝ Հայաստան ժամանած պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված գումարը։
Դոնբասում ՌԴ կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումն այս պահին դժվար թե հնարավոր լինի, նախ պետք է ապահովել հանրապեոությունների անվտանգությունն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։
Թուրքիայի ռազմաօդային ուժերի 111-ամյակի կապակցությամբ Աքարն ընդունել է ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Հասան Քյուչուքաքյուզին և նրան ուղեկցող ռազմաօդային ուժերի հրամանատարության անձնակազմին։
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքի Իսակովի 7/12 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Նշան Սմբատյանին պատկանող իրացման կետում։
Ղազախական «FlyArystan» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռներն այսուհետ շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի, ուղիղ չվերթներ կիրականացնեն Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ:
Հունիսի 1-ին կառավարության դիմաց երեխաների ակցիան հանուն իրենց ապագայի, էն ապագայի, որը չպիտի լինի թուրքի ազանի տակ, սրանց «վիդիտե լի» հուզել է։ Հայոց սորսոսկանությունը հասավ մինչեւ Ռայխստագի ու հիտլերյունգայի դռները։
Հունիսի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կառավարության նիստից հետո լրագրողներն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իր համար բանակցությունների ընթացքում էական է ազգերի ինքնորոշման սկզունքի վրա շեշտը դնելը, ապա հավելեցին, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ ԱԽ քարտուղարից ու նրա գործընկերներից երբեք ուղիղ պատասխան չեն ստանում:
Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Էմմա Կարապետյանն արդեն 11 տարի շարունակում է փնտրել իր միակ որդուն՝ Արա Խաչատրյանին։ Ըստ տիկնոջ՝ որդին 2011 թվականի հունիսի 2-ին (29 տարեկանում) ընկերների կանչով տնից դուրս է եկել ու մինչ օրս չի վերադարձել։
Հունիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան:
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական միավորումներին ու անհատներին համախմբվել սույն հայտարարության սկզբունքների և Հայ ժողովրդի ազգային պետական շահերն արտացոլող օրակարգերի շուրջ:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ մայիսի 30-ին Երևանում բողոքի ակցիայի ընթացքում իրենց արձանագրած դեպքերից տեսանելի է, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել: Ակնհայտ էր նաև, որ մթնոլորտը մի փոքր լարված էր։
Ներողամտություն չենք դրսևորելու որևէ իրավախախտի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։
Հայաստանի և Արցախի շուրջ այժմ տեղի են ունենում գործընթացներ, բանակցություններ՝ սահմանազատման ու սահմանագծման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, որոնք լուրջ վտանգի տակ են դնում մեր պետության գոյությունը։
Գորիսի համայնքապետ Առոշ Առուշանյանը հրապարակել է նախապապի նամակը, որն ուղղված է եղել Զորավար Անդրանիկին․
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հայտարարել է, որ Անկարայի մտահոգությունները սկանդինավյան երկու երկրների` ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ կքննարկվեն Բրյուսելում կայանալիք բանակցություններում։
Առաջին հայացքից այս տեղեկատվությունը բաց է և հասանելի բոլորին, բայց պարզվում է, ոչ ոք երբեք դրան ուշադրություն չի դարձրել, չի հանրայնացրել, իմ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով:
«Օրակարգում, բնականաբար, լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերող հարցեր, այսինքն՝ որպես առաջին հանդիպման շարունակություն, որպեսզի աշխատանքային խմբերը շարունակեն քննարկել, թե ինչպես ենք մենք առաջ գնալու այս գործընթացում»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման աշխատանքային խմբի սպասվող հանդիպմանը, նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները, որոնք մեդալակիր են դարձել Եվրոպայում առաջնությունում, պատիվ են համարում մեր եռագույնի ներքո երևանյան մրցաշարում հանդես գալու:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի մայիսի 31–ի թիվ 37 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Նոր հորիզոն» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան:
Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում նոր կյանք է առել միայն ոստիկանի ցուցմունքով անձին կալանավորելու արատավոր պրակտիկան: Դրա մասին են վկայում վերջին օրերին քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների կալանավորումները: