Բաժիններ՝

Պատիվ էր Հայաստանը ներկայացնել. ԵԱ մեդալակիր մարզիկներն ամփոփեցին առաջնությունը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները, որոնք մեդալակիր են դարձել Եվրոպայում առաջնությունում, պատիվ են համարում մեր եռագույնի ներքո երևանյան մրցաշարում հանդես գալու:

Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Բազեյանն առանձնացրեց հայրենակիցների աջակցությունը մարզահամերգային համալրում: «Մեզ համար մեծ պատիվ էր հենց Հայաստանում կայացած առաջնությունում ներկայացնելու մեր երկիրը: Եվ արել ենք ամեն հնարավորն ու անհնարինը, որ Հայաստանի պատիվը բարձր պահենք: Գերազանց տպավորություններով ենք ավարտել Եվրոպայի առաջնությունը: Մեզ համար ամենակարևորը հայրենակիցների աջակցությունն էր»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռաֆայել Հովհաննիսյանի համար առաջնությունն այս տարվա ամենակարևոր մրցաշարն էր: «Հիմա` մեդալ նվաճելուց հետո ենք հասկանում, թե ինչ մեծ աշխատանք ենք կատարել: Շնորհակալություն ֆեդերացիային, մարզիկներին: Ինքս շատ դժվար մենամարտեր ունեցա: Չեմ բավարարվելու արծաթե մեդալով»,- առանձնացրեց նա:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանն առանձնակի ընդգծեց հավաքականի մարզիչների, բժիշկների կատարած աշխատանքն ամբողջ առաջնության ընթացքում: «Շնորհակալ եմ մեր ազգի ներկայացուցիչներին և բոլորին մարզահամալիրում մեզ աջակցելու համար: Ծանր մենամարտեր ունեցել եմ ու չեմ անդրադառնա մրցավարների անարդար որոշումներին:Ունեմ բրոնզե մեդալ, բայց ձգտելու եմ ավելին»,- ասաց Մանասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս