ԱԱԾ տնօրենը պարգևատրվել է 11 մլն դրամով

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։ Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացավ, որ Արմեն Աբազյանը Շիրակի մարզում, որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է բնակարան և հողամաս, համապատասխանաբար ձեռք բերված 2006 և 2010 թվականներին։

Կանխիկ հայտարարագրել է 5 մլն դրամ, Ազգային անվտանգության ծառայությունից որպես աշխատանքի վարձատրություն հայտարարագրել է 20 մլն 670 հզր․ դրամ։

Սակայն, նշենք, որ ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի՝ ԱԱԾ տնօրենի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանված է 12, հետևաբար Արմեն Աբազյանի ամսական աշխատավարձը 793 հզր 680 դրամ է, հետևաբար՝ տարեկան աշխատավարձը կազմում է 9 մլն 525 հզր դրամ է։ Այսպիսով, ստացվում է, որ Արմեն Աբազյանը տարեկան պարգևատրվել է ավելի քան 11 մլն դրամով։

Արմեն Աբազյանի կինը՝ Անահիտ Զաքարյանը, հայտարարագրել է բնակարան Երևանի Կենտրոն շրջանում, որի միանձնյա սեփականատերն է, առանձնատուն և հողամաս Վանաձորում, որոնց միանձնյա սեփականատերն է, երկու հողամաս, արտադրական նշանակության շինություն, հասարակական նշանակության շինություն՝ Գյումրիում, որոնց միանձնյա սեփականատերն է, ինչպես նաև արտադրական նշանակության մեկ այլ շինություն ևս Գյումրիում, որը նրա համատեղ սեփականությունն է։ Բոլորը գնումներ են, բացառությամբ մեկի, որի ծագման աղբյուրը չի հայտնում, չի հայտնում նաև, թե որ թվականներին են դրանք ձեռք բերվել։

Կանխիկ ունի 650 000 դրամ, վարձակալության դիմաց ստացված վճար ունի 600 000 դրամ, բանկային հաշիվներին գումար չի նշել։

Տեսանյութեր

Լրահոս