«Սեւերստալ» ընկերությունն այլեւս չի կարող Եվրամիություն արտադրանքի մատակարարումներ իրականացնել այն պատժամիջոցներից հետո, որոնք սահմանվել են դրա հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի նկատմամբ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները և հայցը բավարարել է մասնակի:
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 2-ին ժամը 15:45-20:00-ն դադարեցվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մի հատվածի գազամատակարարումը:
Առանց տարրական հաշվարկների, խոսում եք 230 միլիոն դոլար ներդրումային ծրագրի մասին. Արթուր Խաչատրյան:
Մարտի 1-ին մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» ֆիլմը, որտեղ հեղինակը երեք սերունդների աչքերով ներկայացնում է պատերազմի, սիրո, հայրենիքի նվիրյալների, պետական մտածողության և հանուն սիրո ու հայրենիքի ինքնազոհողությունը։
«Հուսով եմ, կհամաձայնեք, որ մեր աշխարհում շատ սրընթաց կերպով են իրադարձությունները զարգանում և փոփոխվում՝ ամեն օր, ամեն վայրկյան, և ըստ էության նույնիսկ նախկինում կարճաժամկետ թվացող ժամկետներն ու իրադարձություններն այժմ բավականին երկար են։ Երբ ժամկետները մոտենան, որոշում կկայացնենք»։
Ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն աջակցում Ուկրաինայում գտնվող հայերին. Միրզոյանը պատասխանում է:
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց, թե ինչո՞վ են պայմանավորված Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, նրա տեղակալի և մեծ թվով վարչության պետերի փոփոխությունները։
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` Նորին գերազանցություն պրն. Վլադիմիր Կարապետյան, որը ՀՀՇ-ի մնացորդներից վերածվել է կարկառուն նիկոլականի: Այնուհետև՝ Արցախի հարցը ադրբեջանցիների հետ առևտուր անելուց հետո, հայ զինվորների դեմ ֆոսֆորային զենքեր կիրառած Կիևի նկուղներում, այժմ հայ հարկատուների գրպանից աշխատավարձ է ստանում: Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` Նորին գերազանցություն պրն. Սոս Ավետիսյան: Նիկոլի ջերմեռանդ ջատագով, ոչ մի բանով Հայրենիքին չծառայած մարդ, դիվանագիտական զրո փորձ ունեցող մեկը:
Բյուջեի պահուստաֆոնդը բավարար է. Մհեր Գրիգորյանը՝ բնակչությանն աջակցող միջոցառումների մասին։
«Ի սկզբանե հրաժարվել եմ դիմում գրել, քանի որ դա իմ աշխատանքն է եղել, և չեմ կարծում, որ երկար տարիներ դատական համակարգում աշխատելով՝ ես վատ եմ կատարել իմ աշխատանքը: Այդ մասին ասել եմ պարոն Սահակյանին, շատ այլ փաստեր էլ եմ ներկայացրել, որ չեմ կարող այդ պահին ազատման դիմում գրել, բայց դատարանի նախագահը պնդել է, որ պետք է ազատման դիմում գրեմ ու անգամ շենք չմտնեմ»,- ասաց Աննա Աղայանը:
Ռուսական բանակն ուժերն ավելի է մոտեցնում Կիևին, քաղաքը պատրաստվում է պաշտպանության։ Այս մասին տեսաուղերձում ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
American Express ամերիկյան ֆինանսական ընկերությունը համագործակցությունը Ռուսաստանում գործընկերների հետ դադարեցրել է պատժամիջոցների սահմանման ֆոնին։
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանն իր հարցը սկսեց նախաբանով: Հիշեցրեց 2018 թվականի իշխանափոխության գործընթացը և Փաշինյանի տված խոստումները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, ավելին՝ հակառակ էֆեկտն ունեցան․
Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը մարտի 3-ին կայցելի Երևան՝ քննարկելու երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցը:
«Ես մի գիտակցություն ունեմ, որ ՀՀ հիմքերը պետք է ամուր լինեն, անձերը երկրորդական են, էս կարգի քաղաքական մտքերն ու քաղաքական լրագրողները խայտառակ սխալ են մեր երկրի համար, որովհետև հասարակության կարծիքը, Հայաստանի նկատմամբ սերը կորցնում են։ Տարիներ շարունակ, ամեն օր ու ժամ ֆեյք ու սուտ լուրեր են տարածում, ես դրան դեմ եմ, ուզում եմ՝ Հայաստանը լինի ամուր և կայուն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Խաչատուր Սուքիասյանը։
Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված Հայաստանի միգրացիոն ծառայությունը, մարտի 2-ի դրությամբ, թե ՌԴ, թե Ուկրաինայի քաղաքացիներից ապաստան հայցելու դիմում չի ստացել: Այս մասին նշեց Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:
Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ապրանքների դասակարգման կարևորությունը, պարզեցրել է մաքսային ընթացակարգերի գործընթացը:
Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կկայանա մարտի 2-ի երեկոյան:
ԵՄ-ն SWIFT համակարգից անջատել է «ՎՏԲ», «Ռոսիա», «Օտկրիտիե», «Նովիկոմբանկ», «Պռոմսվյազբանկ», «Սովկոմբանկ» բանկերը. տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվում են Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով իրավունքների պաշտպանությանն առնչվող ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայ մեր հայրենակիցների զանգեր. տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հերքում է, որ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն ինքն է առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում՝ ընդգծելով, որ ինքը ՔՊ վարչության անդամ չէ և կուսակցական չէ, իսկ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը քննարկվել է կուսակցության վարչությունում։
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն:
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել Բելառուսի դեմ նոր սահմանափակիչ միջոցներին, դրանք կվերաբերեն մի շարք պաշտոնյաների եւ արդյունաբերության ճյուղերի: Այդ մասին ասված է մարտի 2-ին Եվրամիությունում Ֆրանսիայի ներկայացուցչության Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ։
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական գործընթացում պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և այլ չարաշահումներ, որոնց հետևանքով վարորդի թեկնածուն հանձնել է փաստացի ձևական բնույթ կրող քննություններ:
Եվրամիությունը պարտավորվում է ընդունել ուկրաինացի փախստականներին ՌԴ-ի ռազմական գործողության ֆոնին եւ քաղաքական, ֆինանսական եւ հումանիտար աջակցություն տրամադրել ուկրաինացիներին: Այդ մասին մարտի 2-ին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ Ժեշուվի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում:
Հեղափոխություն է գույքահարկի փոփոխությունն ու եկամտահարկի համահարթեցումը. Խաչատուրյան:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ ընդդիմությունը երկու ուղղությամբ է ծավալում իր գործունեությունը, մեկը՝ խորհրդարանում, մյուսը՝ խորհրդարանից դուրս։