Հայաստանի միգրացիոն ծառայությունը ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից ապաստան հայցելու դիմում չի ստացել
Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված Հայաստանի միգրացիոն ծառայությունը, մարտի 2-ի դրությամբ, թե ՌԴ, թե Ուկրաինայի քաղաքացիներից ապաստան հայցելու դիմում չի ստացել: Այս մասին նշեց Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:
«Այս պահի դրությամբ ծառայությունը թե ՌԴ, թե Ուկրաինայի քաղաքացիներից դիմում չունի: Ապաստանի հայցի հետ կապված զանգեր, նամակներ նույնպես չունենք: Մեր ծառայության իրավասությունների ոլորտում է գտնվում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի հայցերի քննարկումը, ապաստանի տրամադրումը: Ըստ այդմ, եթե մենք կունենանք օտարերկրյա քաղաքացիներ, որոնք կդիմեն այդ հայցով ծառայությանը, ապա պատշաճ ձևով կքննարկենք և համապատասխան որոշում կկայացնենք» ,-ասաց Իրինա Դավթյանը: