Բաժիններ՝

«Սեւերստալ»-ը պատժամիջոցների պատճառով դադարեցրել է արտադրանքի մատակարարումները Եվրամիություն

«Սեւերստալ» ընկերությունն այլեւս չի կարող Եվրամիություն արտադրանքի մատակարարումներ իրականացնել այն պատժամիջոցներից հետո, որոնք սահմանվել են դրա հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի նկատմամբ:

Այդ մասին հաղորդել է ընկերությունը: ԵՄ-ի պատժամիջոցները սահմանվել էին Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ֆոնին: «Մենք որոշել ենք պաշտոնապես հաստատել, որ դադարեցրել ենք ԵՄ մատակարարումներն այն պատժամիջոցների կապակցությամբ, որոնք սահմանվել են բաժնետիրոջ դեմ: Ապրանքահոսքերը վերաուղղորդում ենք այլընտրանքային համաշխարհային շուկաներ»,-ասվում է «Սեւերստալ»-ի հաղորդագրության մեջ:

«Հաշվի առնելով այն, որ «Սեւերստալ»-ն ունի աշխարհում ամենացածր արտադրական ծախսերը, մենք վստահ ենք, որ դա թույլ կտա պահպանել կարողությունների բեռնվածությունը»,-հայտնել է պողպատաձուլիչը:- Ընկերության ֆինանսական վիճակը կայուն է, իսկ պարտքի մակարդակը՝ ցածր»:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրը, որը մոտ է կանգնած ընկերությանը, պատմել է, որ բեռնառաքումները դադարեցվել են ինչպես ընկերությունների, այնպես էլ թրեյդերների հասցեով: ԵՄ-ում «Սեւերստալ»-ի կոնտրագենտները այժմ, ըստ օրենքի, իրավունք չունեն ձեռք բերել ընկերության արտադրանքը, պարզաբանել է գործակալության զրուցակիցը: Արտադրանքի վերաուղղորդումը հնարավոր է Մերձավոր Արեւելքի, Ասիայի եւ Հարավային Ամերիկայի շուկաներ, ճշտել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս