Բաժիններ՝

ԵՄ-ի մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցները

Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել Բելառուսի դեմ նոր սահմանափակիչ միջոցներին, դրանք կվերաբերեն մի շարք պաշտոնյաների եւ արդյունաբերության ճյուղերի: Այդ մասին ասված է մարտի 2-ին Եվրամիությունում Ֆրանսիայի ներկայացուցչության Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ։

«Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն («Կորեպեր») համաձայնեցրել է նոր պատժամիջոցները բելառուս պաշտոնյաների եւ զինվորակաների դեմ. որոնք մասնակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային, Բելառուսի տնտեսության մի շարք հատվածների, մասնավորապես, փայտավերամշակման, մետաղագործական եւ կալիումական հատվածներին»,- ասված է հայտարարության մեջ: Reuters գործակալության տվյալներով՝ պատժամիջոցները ենթադրում են ԵՄ բելառուսական ապրանքների ամբողջ արտահանության արգելք եւ հանրապետության անջատում SWIFT միջբանկային վճարումների միջազգային համակարգից: Բացի դրանից, պատժամիջոցները նաեւ ուղղորդված կլինեն Բելառուսի գործարարների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս