Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 5-ի երեկոյան ժամերին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Մարտի 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն մարտի 4-5-ը կնվազի 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 2-ի ցերեկը,3-ին,4-ի գիշերը և առավոտյան, 5-ի երեկոյան ժամերին, 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-4-ը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:

 

Երևան քաղաքի մարտի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.30C (1955թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16,00C (1985թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 2,60C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս