«Նա շատ պիտանի մարդ է Հայաստանի համար»․ Խաչատուր Սուքիասյանը՝ Վահագն Խաչատուրյանի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հերքում է, որ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն ինքն է առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում՝ ընդգծելով, որ ինքը ՔՊ վարչության անդամ չէ և կուսակցական չէ, իսկ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը քննարկվել է կուսակցության վարչությունում։

«Իհարկե, հնարավոր է՝ դրանից առաջ այլ թեկնածուների անուններ ևս քննարկվել են, ես՝ որպես խմբակցության անդամ, ունեմ մեկ ձայնի իրավունք և քվեարկելու եմ Վահագն Խաչատուրյանի օգտին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Ըստ նրա, հիմա երբ հետհայացք է գցում պետական կառավարման համակարգին, տեսնում է, որ քաղաքական այն հայտարարությունները, որոնք 30 տարվա ընթացքում արվել են, իրականության հետ որևէ աղերս չունեն։

«Վահագն Խաչատուրյանը կուսակցական չէ, նա շատ լավ պատմություն ունի, ՀՀ լավ քաղաքացի է, գրագետ է, քաղաքական ճանապարհ է անցել, քաղաքական համակարգում եղել է։ Երբ Հայաստանն անկախացել է, նա եղել է ակունքներում, նա եղել է կառավարման համակարգում և շատ պիտանի մարդ է Հայաստանի համար։  Եթե գիտեք մեր պատմությունը, մեր քաղաքական, հասարակական գործիչներին, գիտնականներին, ինքներդ նույնպես կարող եք գնահատել և գնահատական տալ Վահագն Խաչատուրյան անձին»,- հավելեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031