Ռուսական ո՞ր բանկերն են անջատվել SWIFT համակարգից

ԵՄ-ն SWIFT համակարգից անջատել է «ՎՏԲ», «Ռոսիա», «Օտկրիտիե», «Նովիկոմբանկ», «Պռոմսվյազբանկ», «Սովկոմբանկ» բանկերը. տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

SWIFT-ը միջազգային կազմակերպություն է, որն ապահովում է տվյալների արագ և անվտանգ փոխանցում բանկերի միջև:

Կենտրոնական բանկն ավելի վաղ անդրադառնալով հարցին, թե  ինչպե՞ս է ազդելու SWIFT համակարգի անջատումը Հայաստանի բանկային համակարգի վրա, նշել էր.

«SWIFT համակարգը հանդիսանում է ֆինանսական գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջազգային ստանդարտ։ SWIFT համակարգի անջատումը տարածվում է ՌԴ ոչ բոլոր բանկերի վրա, հիմնականում՝ խոշորների։ ՀՀ առևտրային բանկերը իրենց գործարքները կարող են ազատորեն իրականացնել ՌԴ մյուս առևտրային բանկերի հետ։

ՀՀ առևտրային բանկերը կարող են նաև ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել այլընտրանքային տեսքով, ինչը նույնպես կարող է ապահովել ֆինանսական գործառնությունների անխափան իրականացումը։

Միևնույն ժամանակ նշենք, որ մենք տեղեկատվություն չունենք, որ պատժամիջոցները կարող են ազդել ոչ առևտրային դրամական փոխանցումների համակարգերի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս