Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն այսօր ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բերձորի ճանապարհը բացելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
«Ես հասկանում եմ, որ հայկական կողմը՝ Հայաստանը (ոչ միայն իշխանությունները, որոնց մասին կարելի է առանձին խոսել), իր դաշնակից Ռուսաստանի Դաշնության խոսքային և իրական աջակցության կարիքն ունի»,- այս մասին 168TV-ի տաղավարում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
#ՀԵՆՑՀԻՄԱ. Բերձորի միջանցքում մաքսակետ դնելն անքննարկելի է. Դավիթ Բաբայան
Ադրբեջանի վարքագիծը բացահայտում է Արցախի և Սյունիքի հայերի նկատմամբ ցեղասպանությունը շարունակելու Բաքվի մտադրությանը:
«Եթե Ադրբեջանը հիմա Բերձորի ճանապարհը բացեց՝ չի նշանակում, որ վաղը չի փակելու». Արցախի ՄԻՊ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նկատեց. «Այս ամենը, դժբախտաբար, զարմանալի չէ, որովհետև ունես երկիր, որը զինված չէ, և ունես ղեկավար, որը չգիտի՝ ինչպես երկիր ղեկավարել, և անընդհատ զիջումներ է անում: Թշնամին հիմար չէ, տեսնում է՝ դիմացինը զիջումների է պատրաստ. երբեք կանգ չեն առնելու»:
«Գազն անջատված էր, արցախցին չթողեց իր տունը: Թշնամին սահմանին կանգնած է, պանիկայի մեջ չեն ընկել, տներից չեն փախչում: Մեր հայը պանիկա չունի, եթե տեսնում է, որ իր հետևում կանգնած է ամուր բանակ, ամուր ղեկավար»,- ասաց հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման շրջանակներում ՝ հավելելով, որ հայ ժողովուրդը պայքարի ուժ ունի:
«Աշխարհում երկու երկրներ կան, որ չեն կատարել Եվրոպական դատարանի վճիռը՝ Թուրքիան ու Ադրբեջանը». Դրմեյան
«Արցախում օդային միջանքց բացելու հարցը քաղաքական տիրույթում է, իրավական հարց չէ». Արա Ղազարյան
«Ասում ենք՝ վայ, ինչ լավ է, գազն եկավ: Ոչ, գազը չի եկել: Քանի դեռ գազի փականն իմ ձեռքում չէ՝ չեմ ընկալելու, որ գազ ունեմ»,- ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման ընթացքում:
Փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ երբ որևէ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանն ինչ-որ դեմարշ է անում միջազգային ատյանի դեմ, դա ավելի շատ ուղղված է ներքին աուդիտորիային՝ ցույց տալու համար, թե իրենք ինչ կարող են։
«Եթե Ադրբեջանը պահանջը չիրականացնի, ապա նոր միջոց կկիրառենք». Լիպարիտ Դրմեյան
Զեկույցն այնպես ենք ներկայացրել, որ բոլորը տեսնեն, թե ինչ է անում Ադրբեջանը. Արցախի և ՀՀ ՄԻՊ-եր
«Մենք համակարգային լուծմամբ պետք է առաջնորդվենք: Իսկ սա ընդամենը հայաթափման քաղաքականություն է, այս գիտակցությունը կա՞, թե՞ չկա: Որովհետև, եթե Արցախում չկան հայեր, չկա ինքնորոշման իրավունք»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման ընթացքում:
«Կարծում եմ՝ կարճաժամկետ են փակել՝ չեն կարող ճանապարհը երկար փակ պահել։ Եթե բացեն, այստեղ էլ այլ հարց կառաջանա, թե Բաքվին ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը կամ Արցախի ղեկավարությունը։ Նաև չմոռանանք, որ Ադրբեջանն այս ճանապարհը փակել է Արցախը հայաթափելու ակնկալիքով, նաև ռուս խաղաղապահների հեղինակությանը հարված հասցնելու համար։
«Երկար ժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան խոսում էին այն մասին, որ պետք է պայմանագիր ստորագրվի Հայաստանի հետ, բայց ինչ-որ պահից թե Ալիևի, թե Փաշինյանի խոսակցական լեզուն փոխվեց, նրանք սկսեցին պարզապես քննադատել միմյանց»,- ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման շրջանակներում:
Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Մատաղիսի մատույցներում զոհված 29-ամյա սպա Սերգեյ Մուրադյանի որդիները՝ 3 տարեկան Գարեգինը և 6 տարեկան Գուրգենը, թշնամու կողմից ճանապարհը փակվելու հետևանքով հայտնվել են շրջափակման մեջ, արդեն 1 շաբաթ է՝ չեն տեսել մորը, մնացել են տատիկների խնամքին։
Ռուս խաղաղապահ զորախումբը հումանիտար օգնություն է հասցրել Արցախ
Հումանիտար աղետ. ի՞նչ գործիքներ ունեն Հայաստանն ու Արցախը կանխելու ճգնաժամը` ՈւՂԻՂ
«Տևական ժամանակ տարբեր ամբիոններից հնչեցվում են կարծիքներ՝ թե՛ մանիպուլյատիվ, թե՛ ոչ ուղղակի, որ սա ռուս խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության գոտի է, և Հայաստանը որևէ ձևով չի կարող վերահսկողության տակ պահել այս իրավիճակը: Սա ամենամեծ սխալն է, որ թույլ ենք տվել. այսինքն, Հայաստանի հրաժարումը Արցախի անվտանգության երաշխավորից՝ նրանց թողնելով մեկուսացած վիճակում կամ 3-րդ երկրի հայեցողությանը»:
Արցախի և Հայաստանի հանրապետությունների՝ նախկին, իսկ Արցախի՝ նաև գործող Մարդու իրավունքների պաշտպանները դեկտեմբերի 15-ին բողոքի ակցիա էին անցկացրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների առջև: Եղան նաև ԵՄ գրասենյակի մոտ: Վերջին կանգառը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն էր:
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը։
Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ. ՈՒՂԻՂ
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է Քրիստինա Քվինին Հայաստանի հանրապետությունում դեսպանի պաշտոնում հաստատելու մասին։
Թեև Ադրբեջանը քիչ առաջ վերական։գնել է Արցախի գազամատակարարումը, սակայն կյանքի ճանապարհը դեռևս մնում է փակ
Արցախի երիտասարդության ներկայացուցիչները դեկտեմբերի 15-ին նամակներ են փոխանցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Չինաստանի առաքելություններին՝ ներկայացնելով Արցախում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել:
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Ստեփանակերտում հանրահավաք է հրավիրել:
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիայի առնչությամբ։
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից: