Պարտություն, կապիտուլյացիա, Հայաստանը լրջագույն մարտահրավերների առջև. ՈՒՂԻՂ
Փենսիլվանիայի ընտրությունների արդյունքում նահանգից ընտրվել է Հայ դատի հանձնախմբի համակրանքը վայելող Ջոն Ֆեթերմանը, ով հայտնի է իր անթաքույց հայամետ վարքով և շարունակապես իր սատարումն է հայտնում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետապնդած աշխատանքներին:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի հաջորդ նպատակը օլիմպիական ոսկին է:
Դիմում եմ Նիկոլի նեղ շրջապատին՝ բոլորիդ ա փուռը տալու, քավության նոխազ եք լինելու. Հայկ Մամիջանյան
Արցախը հանձնել է մի իշխանություն, որն Արցախի հետ որևէ առնչություն չի ունեցել. Սեյրան Օհանյան
ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 11 – 12-ը Վիլնյուսում:
«Կապ չունի՝ այդ նոր կապիտուլյացիայի պայմանագիրն աշխարհաքաղաքական որ կենտրոնի միջնորդությամբ կամ մասնակցությամբ է դրվում սեղանին: Դա մեր կողմից անընդունելի է լինելու»,- այս մասին քիչ առաջ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով հանրային քննարկման շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու ներքին և արտաքին օրակարգի մի շարք հարցերի:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր «գավառական ժուլիկությամբ» Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ ու մանրադրամ:
ԼՂՀ անկախացումը չպետք է դիտարկվի Ադրբեջանից անկախանալու լույսի ներքո. Օրբելյան
«Իմ խորին համոզմամբ՝ ՀՀ Սահմանադրության նախաբանն անփոփոխելի է, ինչպես առաջին երեք հոդվածները, և ինձ համար շատ զարմանալի է, որ արդեն Սահմանադրական դատարանի (ՍԴ) կազմը խայտառակ ձևով փոխելուց հետո, պարզ ասած՝ սահմանադրական հեղաշրջումից հետո, երբ 2021թ. Սահմանադրական դատարանը քննարկում էր ըստ էության Սահմանադրության փոփոխության սահմանադրականությունը, էդ ՍԴ-ն արդեն փոփոխված կազմով մի հետաքրքիր արձանագրում էր կատարել»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Երկրի ղեկավարին ուղեկցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Արցախի հարցում իշխանությունն օգտվում է «սիրողական մակարդակի ժարգոնից»:
Անկոնա քաղաքի (Մարկեի վարչական կենտրոն) իշխանությունները որոշել են որպես նախազգուշական միջոց փակել դպրոցները, դադարեցված է գնացքների երթեւեկությունը:
«Մեր հակառակորդ հարևանները բարձրացնում են Սահմանադրության նախաբանի փոփոխության հարցը՝ կարծելով, որ ինչ-որ մի տեղ դա կարող է մեզ խանգարել, բայց նույնիսկ չգործող Սահմանադրության նախաբանը կարող է որոշակի դերակատարություն ունենալ սահմանադրական համապատասխան նորմերի մեկնաբանության համար»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:
Ինչո՞ւ Արցախը չի դիմել տարբեր երկների` դեսպանատներ բացելու համար. Հրանտ Բագրատյան
«Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, կարծում եմ, ազդակ էր միջազգային հանրությանը, որ Արցախի ժողովուրդը հստակ կողմ է արտահայտվում ինքնորոշման իրավունքի իրացմանը»,- «Հենարան» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Կամսար Բադալյանը:
«Մենք այս պահին Բուրկինա Ֆասո ենք միջազգային հանրության համար»,- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով համատեղ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարյանը
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած՝ «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է համակարգում ներդնել հաշվեկշռման ծառայություն:
Դատարանի կողմից փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելը ապատեղեկատվություն է:
«Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչ է հնարավոր անել՝ չեղարկելու հայտարարությունների, խոսքի, ձևակերպումների իրավական հետևանքները:
«Պատերազմը չի ավարտվել: Մենք ունեցել ենք երկու հրադադարի փաստաթուղթ՝ 1994թ. մայիսի 11-12-ի փաստաթուղթը և 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Մնացած բոլորը չփաստաթղթավորված հրադադարներ են»,- ասաց Արամ Օրբելյան:
ԿԺԴՀ-ն նոյեմբերի 9-ին, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը:
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Նենսի Փելոսին վերընտրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում։ Այս մասին են վկայում CNN-ի կանխատեսումները։
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում կայացած «Հանուն ժողովրդավարության» 10-րդ համաշխարհային ֆորումում:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին:
Ամբողջ հակամարտության ընթացքում Ադրբեջանն աղավաղել է միջազգային իրավունքը. Շավարշ Քոչարյան
ՀՀ այսօրվա իշխանությունը դարձել է Ադրբեջանի փաստաբանը. Վարդան Պողոսյան
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման նպատակով քաղաքացիների դիմումների ընդունում:
Բժիշկ Կիմ Հեքիմյանը համալրել է Առողջապահության նախարարության թիմը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-ից 9-ը աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ԻԻՀ նախագահի տեղակալ Մասուդ Միրքազեմի, ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ: Տիգրան Խաչատրյանի և Էհսան Խանդուզիի նոյեմբերի 8-ին կայացած հանդիպման […]