ՍԴ որոշման մեջ հստակ գրված է` Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ. Վարդան Պողոսյան

«Իմ խորին համոզմամբ՝ ՀՀ Սահմանադրության նախաբանն անփոփոխելի է, ինչպես առաջին երեք հոդվածները, և ինձ համար շատ զարմանալի է, որ արդեն Սահմանադրական դատարանի (ՍԴ) կազմը խայտառակ ձևով փոխելուց հետո, պարզ ասած՝ սահմանադրական հեղաշրջումից հետո, երբ 2021թ. Սահմանադրական դատարանը քննարկում էր ըստ էության Սահմանադրության փոփոխության սահմանադրականությունը, էդ ՍԴ-ն արդեն փոփոխված կազմով մի հետաքրքիր արձանագրում էր կատարել»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ երբ ՍԴ-ն դասակարգել էր, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթները ինչ կարգով կարող են փոփոխության ենթարկվել, բաժանել էր երեք մասի, ինչը ճիշտ է, և ի զարմանս սահմանադրագետի՝ առաջին երեք հոդվածներից բացի՝ որպես անփոփոխելի դրույթ, գրել էր նաև, որ նախաբանը նույնպես անփոփոխելի է:

«Ինձ համար շատ դժվար է պատկերացնել՝ եթե այս իշխանությունները, այնուամենայնիվ, գնան այդ ճանապարհով, ու Սահմանադրության նախաբանն էլ փոխեն «խաղաղության պայմանագրից» առաջ, ՍԴ-ն ասի՝ չէ, կներեք, 2021 է. ես սխալվել էի, հիմա իսկապես ես կարծում եմ, որ Սահմանադրության նախաբանը նույնպես փոփոխելի է: Ոչինչ չեմ կարող բացառել: Ամեն դեպքում ուզում եմ արձանագրել, որ ՍԴ 2021թ. ապրիլի 29-ի որոշման մեջ հստակ արձանագրված է, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը, ինչպես և առաջին երեք հոդվածները փոփոխության ենթակա չեն որևէ մեկի կողմից՝ լինի դա ժողովուրդ, թե Ազգային ժողով»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս