
Իրողությունն այլ է, որի դեմ պետք է իրականացնենք համարժեք քայլեր. Արամ Սարգսյան
«Մենք այս պահին Բուրկինա Ֆասո ենք միջազգային հանրության համար,- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով համատեղ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարյանը, ապա անդրադառնալով ԼՂ հակամարտության գործընթացին՝ շեշտեց,- Մենք պետք է ձգտենք, որպեսզի հայության միասնությունը ձևավորվի այս հարցում, և դա դառնա միջազգային հանրության համար տեսանելի փաստ: Մենք պարտադիր պետք է գնանք այն ճանապարհով, որ եթե այս իշխանությունները չեն ճանաչում, որ Արցախն անկախ սուբյեկտ է Ադրբեջանից, ապա դա մենք պետք է անենք՝ քաղաքական ուժերը, հասարակական կառույցները, անհատները»:
Արամ Գասպարյանը նկատեց, որ եթե չի արվում գործողություն, ապա ստացվում է՝ լուռ համաձայնում ենք Արցախի հարցում իշխանությունների վարած քաղաքականությանը:
Մանրամասները՝ տեսանյութում