
ԿԸՀ-ն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման նպատակով քաղաքացիների դիմումներ է ընդունում

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման նպատակով քաղաքացիների դիմումների ընդունում:
Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու մասին դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով նոյեմբերի 8-25-ը` աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-17:00-ն:
Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքում (Գ. Քոչար 21 ա, Երևան, ՀՀ):
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ: