Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ն որևէ խոսք չասաց անջատման անօրինականության մասին. Ալվինա Գյուլումյան

«Մեր հակառակորդ հարևանները բարձրացնում են Սահմանադրության նախաբանի փոփոխության հարցը՝ կարծելով, որ ինչ-որ մի տեղ դա կարող է մեզ խանգարել, բայց նույնիսկ չգործող Սահմանադրության նախաբանը կարող է որոշակի դերակատարություն ունենալ սահմանադրական համապատասխան նորմերի մեկնաբանության համար»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:

Ըստ նրա՝ ժամանակակից սահմանադրագիտության մեջ հիմք է ընդունվում նաև չգործող Սահմանադրության նախաբանը, և սա հաստատել է Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդն իր որոշմամբ:

«Այսինքն՝ անգամ, եթե այսօրվա իշխանությունը գնա դրան և փոխի այսօրվա Սահմանադրության նախաբանը, դա հետագայում մեզ դրան հղում կատարելու հնարավորությունից չի զրկում»,- ասաց Ալվինա Գյուլումյանը:

Անդրադառնալով Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հարցին՝ Ալվինա Գյուլումյանն ասաց՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն արձանագրել է, որ միջազգային իրավունքում թույլատրելի է այն ամենը, ինչն արգելված չէ, իսկ անկախության հռչակումը միակողմանիորեն արգելված չէ:

Կարդացեք նաև

«Երբ ՄԻԵԴ-ում քննվում էր «Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը, ես՝ որպես ազգային դատավոր, մի խնդիր ունեի՝ կարողանալ տարբերակել այս գործը, ասենք, «Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի» գործից: Անվտանգության խորհուրդն ուղիղ որոշում ուներ, որ Հյուսիսային Կիպրոսի անկախության հռչակումը և ճանաչումը հակաօրինական է, և կոչ արեց մյուս պետություններին չգնալ դրա ճանաչմանը: Այն դեպքում, երբ Արցախի հարցով 4 բանաձև ընդունելով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որևէ խոսք չասաց անջատման, անկախության հռչակման անօրինականության մասին»,- ասաց Ալվինա Գյուլումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս