Ազգային Ժողովը մեր երկրում այն կառույցներից է, որը ոչ միայն չկայացավ և չկատարեց իր գործառույթներն, այլև դարձավ դեկորատիվ, զուտ մեխանիկական գործիք` իշխանության պահպանման կամ արտաքին ճնշումների դեպքում իշխանության փոփոխման համար, ինչը կործանարար է պետության համար։
«Նման դեպքերում ուրիշներին մեղադրելով, թաքնվելով և ամենաարդարը ձևանալով՝ հաշտության չենք հասնի երբեք։ Հաշտություն ասելով, սակայն, պետք է հիշենք, որ դա չի ենթադրում, որ պետք է ոչ ասել արդարադատությանը. հաշտությունն առաջին հերթին արդարադատություն է ենթադրում. սա չափազանց մեծ կարևորություն ունեցող հանգամանք է»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով՝ աղետի մեջ հայտնված մեր երկրում ցավալիորեն որևէ համակարգ ըստ նպատակի չի գործում և, առհասարակ, մեր երկիրը նպատակ չունի՝ ապրում ենք անորոշության մեջ։
Բրյուսելն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին:
Շուրջ 2 ամիս առաջ՝ հուլիսի 14-ին, Սիսիանի զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, սակայն կատարվածը մնում է չբացահայտված։
Ի դեպ, մասնագետներն ասում են՝ սա Գորիսի դեպքում նորություն է։
Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճի մեջ հայտնաբերվել էր ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` մարմնական վնասվածքներով:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը լուրջ գումարներ է վճարել Ռուսաստանին, բայց նա հրաժարվել է մեզ զենք մատակարարել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Սևանի թերակղզում հայտնաբերվել, ձերբակալվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արամ Ա.-ն։
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2022թ. հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Կարմիր-շուկա գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու, նույն համայնքի բնակչի առանձնատունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանն օգոստոսի 25-ից հետո կապի մեջ է բերձորցիների հետ, հետաքրքրվում է, թե ինչպես են տեղավորվել, կենցաղային ինչ խնդիրներ ունեն, ինչով են զբաղվում, աշխատանք ունեն և ընդհանրապես ինչպես են ապրում։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային
Հայաստանում բենզալցակայաններում և գազալցակայաններում թերլիցքավորման համար կիրառվող տուգանքի չափը կփոփոխվի, ներկայում գործող 500 հազար դրամի փոխարեն կսահմանվի 200 հազար դրամ ֆիքսված գումար՝ ավելացրած լցակայանի վերջին եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը: Ազգային ժողովի նիստում այս մասին Ծովինար Վարդանյանը՝ ներկայացնելով ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության, ֆինանսական և իրավաբանության ոլորտների պատասխանատուներին:
Դեռևս օգոստոսի 20-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի զինվորական պանթեոն այցելության ժամանակ, 168.am-ի հետ զրույցում 44-օրյա պատերազմում նահատակված Սարգիս Խաչատրյանի մայրը՝ Նելլի Մանուկյանը, բարձրաձայնել էր, որ Պանթեոնում բոլոր շիրմաքարերն անորակ են, մեկ տարի չկա, որ դրանք տեղադրվել են, արդեն ճաքել են։
Rakuten Viber-ը մեծ ուշադրություն է դարձնում ներծրագրային անվտանգության վրա՝ լռելյայն առաջարկելով հավելվածի բոլոր հիմնական գործառույթների ծայրից ծայր կոդավորումը, ինչպես նաև լրացուցիչ գործիքներ:
168.am-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն առաջիկայում կազատվի պաշտոնից:
Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 35-ամյա Գասպար Թ.-ն։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը սեպտեմբերի 14–16-ը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաեւ պետական այցերով կլինի Ղազախստանում եւ Ուզբեկստանում: Սեպտեմբերի 12-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը:
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի` իշխանական դղյակի տարածքում մեկնարկել են մաքրման աշխատանքներ։ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել միջնաբերդի վերակառուցման աշխատանքներ։
Այսօր` սեպտեմբեր 12-ին, ԱԺ նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց. «Նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 8-ին հրապարակված տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 6 դիրքով բարելավել է իր տեղը, և հիմա գտնվում է 11-րդը ամբողջ աշխարհում տնտեսական ազատությունների ցուցանիշով»։ Այս միտքը կրկնեցին նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Բաբկեն Թունյանը։
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր Հանրային խորհուրդ ստեղծելու մասին:
Երեկ համացանցում աղմկահարույց տեսանյութեր էին տարածվել Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակի տարածքից․«Սենսոր» երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի մի քանի մասնակիցներ ուղղակի մագլցել էին ռադիոդիտակի մետաղական կոնստրուկցիաների վրա:
Տեղեկության համաձայն՝ Էրդողանը ուղերձ կփոխանցի իր ռուս գործընկերոջը, որ Թուրքիան շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը պատերազմը դադարեցնելու համար։
Նախօրեին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ այցելել է Արմավիրի մարզ, հետևել խաղողի մթերումների ընթացքին, քննարկել առկա խնդիրները։
«Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ուրախությամբ փաստեց, որ կարողացել են առաջին անգամ «Մոսկվայի օրերի» շրջանակում կազմակերպել սպորտային մրցաշարեր:
Այդ ամենը 2023 թվականին ազդեցություն կունենա Ֆրանսիայի վրա»,-ընդունել է լե Մերը: Այդուհանդերձ, «աճը լինելու է դրական», հավաստիացրել է նա՝ թվեր կնշելով,
ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին 9 միլիոն եվրո է. կայքի նախորդ թարմացման ժամանակ նրա տրանսֆերային արժեքը 6 միլիոն եվրո էր:
Նախագծով նախատեսվում է «Ոստիկանության մասին» օրենքում սահմանել դրույթ, որի համաձայն Կառավարության սահմանված կարգով կիրականացվի իրավախախտում թույլ տված կամ հանցագործություն կատարած անչափահաս պրոֆիլակտիկ կանխարգելիչ հաշվառում