Սի Ծինպինը կմասնակցի ՇՀԿ-ի գագաթնաժողովին
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը սեպտեմբերի 14–16-ը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաեւ պետական այցերով կլինի Ղազախստանում եւ Ուզբեկստանում: Սեպտեմբերի 12-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը:
«Սեպտեմբերի 14-ից մինչեւ 16-ն ընկած ժամանակամիջոցում ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը կմասնակցի Սամարղանդում ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների 22-րդ նիստին, ինչպես նաեւ Ղազախստանի նախագահ (Քասիմ Ժոմարտ) Տոկաեւի եւ Ուզբեկստանի նախագահ (Շավքաթ) Միրզիյոեւի հրավերով կլինի (այդ երկրներում) պետական այցերով»,- ասված է գերատեսչության կայքում զետեղված փաստաթղթում:
Դա կլինի Սի Ծինպինի առաջին արտասահմանյան ուղեւորությունը համավարակի սկզբից ի վեր: Հուլիսի 1-ին նա այցելել է Հոնկոնգ՝ նախկին բրիտանական անկլավը Չինաստանի իրավասությանն անցնելու 25-ամյակի առթիվ: ՉԺՀ-ի նախագահի վերջին արտասահմանյան ուեւորությունը կայացել է 2020 թվականի հունվարին, երբ նա պաշտոնական այց է կատարել Մյանմա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: