Ֆրանսիայի իշխանություններն ակնկալում են պահպանել ՀՆԱ-ի աճը 2022-2023 թվականներին
Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերն այն կարծիքին է, որ 2022 եւ 2023 թվականներին իր երկրին չի սպառնում ռեցեսիա, եւ որ Ֆրանսիայի տնտեսությունը կպահպանի տնտեսական աճը:
«Մենք ունենալու ենք առնվազն 2,5 տոկոս տնտեսական աճ 2022 թվականին»,-նա հայտարարել է LCI հեռուստաալիքին: Ինչ վերաբերում է 2023 թվականին, ապա, նրա խոսքով, չնայած մի շարք բացասական արտաքին գործոններին, Ֆրանսիայի տնտեսությունը կանգուն է սպառումների եւ ներդրումների դրական դինամիկայի շնորհիվ: «Գերմանիայում առկա է ռեցեսիայի իրական ռիսկ, դժվարին իրադրություն ԱՄՆ-ում, իսկ չինական շուկայում ավելանում են դժվարությունները, որովհետեւ COVID-ի համաճարակը շարունակվում է:
Այդ ամենը 2023 թվականին ազդեցություն կունենա Ֆրանսիայի վրա»,-ընդունել է լե Մերը: Այդուհանդերձ, «աճը լինելու է դրական», հավաստիացրել է նա՝ թվեր կնշելով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: