Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է և զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես սովորաբար վերջերս տեղի է ունենում, ռուսական և հայկական կողմերի տարածած հաղորդագրություններում պաշտոնական խոսքերի միջև էական տարբերություններ են տեղ գտել։
Հայկ Մարությանի «Աջափնյակ» կայարանը, իհարկե, չկառուցվեց. ենթադրաբար չի կառուցվելու նաև Տիգրան Ավինյանի «Աջափնյակը»: Պարզապես Երևանի քաղաքապետի ընտրություններին ակտիվորեն պատրաստվող Տիգրան Ավինյանի համար իր ընտրազանգվածի ականջներից հերթական լապշան կախելու հարմար առիթ է սա: Միայն թե Նիկոլ Փաշինյանի թիմակիցը մոռանում է, որ մարդիկ հիշողություն ունեն:
Իշխանափոխության միջոցով երկիրը վերականգնելու է իր անվտանգությունը, կայուն խաղաղությունը, հանրային համերաշխությունը և քաղաքացիների բարօրությունը: Սուտը, կեղծիքը, հայհոյախառը տգիտությունն ու պարտվողական քաղաքականությունը պետք է իսպառ դուրս մղել մեր երկրի կյանքից:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 18-ին, ժամը 12։14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասի տներից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով։
«Դիրքում կանգնած զինվորն իրեն վստահ է զգում այն դեպքում, երբ գիտի, որ թշնամու ցանկացած ոտնձգության դեպքում հնարավորինս ուժեղ պատասխան է տրվելու: Խաղաղության դարաշրջան բացելու քարոզը ոչ միայն բթացնում է հասարակությանը, այլև անմիջական ազդեցություն է ունենում զինծառայողի վրա: Զինվորից մինչև գեներալ այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե, ի վերջո, որն է իրենց առջև դրված խնդիրը, և սահմանի հակառակ կողմում կանգնածն իր թշնամի՞ն է, թե՞ ոչ։ Իսկ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ պատերազմին, դա առավել քան ակնհայտ է։
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչ Ալ-Սայտ Մուհհամեդ Ռիտա Մուրթատուին:
ՀՀ նախագահ Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին. «…Ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երևանում էր։
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում, որը կգումարվի հունիսի 21-ին, օրակարգում է Երևանի համար 22 դպրոցն անվանափոխելու հարցը։ Ավագանին այն կանվանակոչի 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 18-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է չընդունել ղազախական և արտասահմանյան պարգևներ մինչև պետության ղեկավարի պաշտոնում պաշտոնավարման ժամկետի ավարտը։
Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը հունիսի 18-ին Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև պաշտոնատար այլ անձանց հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Մենք մտադիր չենք Եվրոպայի Խորհուրդը դարձնել գլադիատորական մենամարտերի տարածք ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ՝ Ադրբեջանի դեմ։ Բայց մտադիր էլ չենք համակերպվելու այն փաստերի հետ, որ մեր կազմակերպությունը վերածվում է 44-օրյա պատերազմի հետևանքների օրինականացման հարթակի, հարթակ, որը հստակորեն առաջ է մղում Թուրքիայի և Ադրբեջանի գլխավորած թյուրքական կոալիցիայի շահերը՝ ի հաշիվ հայ ժողովրդի, կամ էլ մեր երկրում հակաժողովրդավարական գործընթացները լուռ դիտարկող կազմակերպության։
Հունիսի 17-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպանության փորձ էր եղել: Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդումը ստացվեց ժամը 9-ի սահմաններում. ծակած-կտրած վերքով 49-ամյա կին էր տեղափոխվել բժշկական կենտրոն:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։
ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 17-ին այցելել է 2-րդ բանակային զորամիավորում։
Հայաստանի տնտեսության «հմայքը». ինչի՞ հաշվին է աճել տնտեսությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 96 տարեկանում կյանքից հեռացել է թատերագետ, բանասեր և մատենագետ Բախտիար Մարդանի Հովակիմյանը։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 35-ամյա Դավիթ Նահապետյանը։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Տեղեկացնում ենք, որ քննչական մարմինը հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ, իսկ գործի նյություրը ծանոթացման համար տրամադրվել են պաշտպանության կողմին։
Հունիսի 18-ին, ժամը 01։11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում այրվում է տուն։
Հունիսի 17-ին Շանհայում տեղի է ունեցել ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի ամենաժամանակակից, երրորդ ավիակրի ջրարկման արարողությունը:
Հունիսի 3-ի գիշերը Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի համակարգչային սրահից գողություն էին արել: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, հափշտակել խաղային չորս համակարգիչ, տասնմեկ վահանակ ու բջջային հեռախոս:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականի, հակամարտությունների, բռնության և այլ տիպի ճգնաժամերի պատճառով 36.5 միլիոն երեխաներ տեղահանվել են իրենց տներից 2021 թվականի վերջի դրությամբ. սա Երկրորդ աշխարհամարտից հետո գրանցված ամենամեծ ցուցանիշն է: Այս թիվը ներառում է հակամարտությունների և բռնության պատճառով տեղահանված 13.7 միլիոն փախստական և ապաստարան փնտրող և գրեթե 22.8 միլիոն ներքին տեղահանված երեխա:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հավանություն է տվել գաղտնի նյութերի տարածմամբ զբաղվող Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնմանը, հայտնում է Reuters-ը։
Անօրինական միգրանտների թիվը, որոնք հատել են ԱՄՆ-ի հարավային սահմանը, մայիսին հասել է ռեկորդային ցուցանիշների, այդ թվում ավելացել է Լատինական եւ Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներց, Հնդկաստանից, Թուքիայից եւ Ռուսաստանից եկվորների թիվը: Հունիսի 17-ին այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մաքսային եւ սահմանապահ վերահսկողության ծառայության տվյալները։
Այս ուտեստի համար կաթնաշոռը ստանում են շիճուկի եռացման ճանապարհով: Ստացված կաթնաշոռը փաթաթում են սուլուգունի պանրի բարակ շերտերի մեջ և տալիս են պարկի տեսք: