Շատ համեղ կեքսեր «Բրաունի»
Բաղադրիչներ
1. Կարագ – 180 գ
2. Շոկոլադ – 100 գ
3. Շաքարավազ – 200 գ
4. Ձու – 4 հատ
5. Ալյուր – 100 գ
6. Կակաո – 40 գ
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Կարագը և շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, մի փոքր սառեցնել և հարել: Ավելացնել շաքարավազը, նորից լավ հարել:
2. Հետո մեկ-մեկ ավելացնել ձվերը և յուրաքանչյուր ձվից հետո հարել մեկ րոպե:
3. Առանձին թասի մեջ մաղել ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը:
4. Իրար խառնել բոլոր բաղադրիչները և ստանալ միասեռ զանգված:
5. Խմորը տեղաբաշխել կեքսի համար նախատեսված թղթե կաղապարների մեջ (ստացվում է 12-14 կեքս) և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը