Իսրայելի զբոսաշրջության նախարար Կոնստանտին (Յոել) Ռազվոզովը դիմել է Ռուսաստանի կառավարությանը՝ խնդրելով թույլատրել իսրայելցիների անարգել մուտքը ՌԴ: Այդ մասին հաղորդել է պաշտոնյայի մամուլի ծառայությունը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաստատել է Ուկրաինային 1,2 միլարդ եվո գումարի մակրոֆինանսական օգնության ծրագրի տրամադրումը: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով ԶԼՄ ներկայացուցիչների և ՀԿ-ների նախապես ուղարկված հարցերին, անդրադարձել էր նաև Արցախյան հիմնախնդրին՝ նշելով, թե այն որպես ժառանգություն ստացել էր Սերժ Սարգսյանից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանները՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ նախագահի թեկնածուի շուրջ քննարկումները սկսվելու են այսօրվանից, քանի որ դա առնվազն հարգանք է Սահմանադրության նկատմամբ։
«Մեր պատմությունը ցույց է տվել, որ երբ մենք միասնական լինենք, կարող ենք մեր առջև դնել ազգային նպատակ և սկսել դա իրագործել: «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»-ը պետք է դառնա մեր ազգային երազանքը, որի հիման վրա մենք պետք է ձևավորենք մեր միասնական մոտեցումներն այս հարցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իշխանությունները համագործակցության նոր ձեւաչափ կստեղծեն Ուկրաինայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ:
Այս պոյքոթին պատճառը յստակ է ու մեկին: Յանձնակատարը ուղղակի դրածոն է վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձին եւ կամակատարը անոր: Պատերազմի խայտառակ պարտութիւն բեմադրած, 9 նոյեմբերի դաւադիր անձնատուութիւն ստորագրած, թշնամիին հայրենի հող զիջած, թուրքին հետ առանց նախապայմանի սիրաբանութեան անցած, ազգը պառակտած, Սփիւռքի քայքայման ուղղութեամբ գործող, Հայ Դատը ուրացող անձը եւ անոր կամակատարները, որոնց շարքին Սինանեան, տեղ չունին մեր յարկին տակ, ինչպէս նաեւ չունինք փոխանակման որեւէ թեմա անոնց հետ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փակ նիստ են անցկացնում խորհրդարանում, որին մասնակցում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, նախագահի իշխանական հավանական թեկնածու Վահագն Խաչատուրյանը։
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախյան խնդրին՝ ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մտքերը համընկնում են։
Փետրվարի 1-ին, ժամը 11:44-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը:
«Եթե մեր կառավարության անդամները հասկանային, թե ինչ է տարածքային ամբողջականությունը, ինչ է պետական սահմանը կամ սահմանամերձ բնակավայրը, քաղաքացու անվտանգության համար պատասխանատվությունը՝ նման հիմար հայտարարություններ ու գաղափարներ առաջ չէին քաշի»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե իշխանությունների առաջ քաշած հայելային հետքաշման գաղափարն ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։
Բարձրագույն դատական խորհուրդը իր այս քայլով արժեզրկեց իր սահմանադրական առաքելությունը և ցույց տվեց, որ ի զորու չէ ապահովել դատավորի անկախությունը, ձևավորեց դատավորի օրինական գործունեությանը միջամտելու արատավոր պրակտիկա: Այս երույթը հղի է դատական իշխանությունում վախի և հնազանդության մթնոլորտ ստեղծելու վտանգով:
Փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը սպասվում են տեղումներ:
Մարգարիտ Եսայանը՝ բանակի 30-ամյակի, հայ-թուրքական հարաբերությունների և ԵԽԽՎ նախագծի մասին. ՈՒՂԻՂ:
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարած Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծի շուրջ հետաքրքիր առաջարկներ ու նոր լուծումներ են ներկայացվել։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույցի ընթացքում ընդգծեց՝ եկել է, որպեսզի նորից հայտարարի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Երրորդ նախագահը վստահ է, որ չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դրա համար դեռևս կան հնարավորություններ:
Ինչով էր պայմանավորված, որ 2018թ.՝ մինչև արտահերթ ընտրություններ Ադրբեջանը չէր կրակում. Զաքարյան
Թուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի բանակում նոր կազմավորված «komado» ստորաբաժանումներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիկոլը ստում էր՝ Պոպովն ու Լավրովը բացահայտեցին. Արտակ Զաքարյան
«Ալիևն ամենայն հավանականությամբ տեսնում է, որ և՛ Երկրորդ, և՛ Երրորդ նախագահի շուրջ մարդիկ սկսում են ավելի մեծ հույսեր կապել։ Նա հնարավորություններ է տեսնում, որ կարող է ինչ-որ պահից նրանք վերցնեն իրենց ձեռքը Հայաստանի կառավարումը, իսկ դա փակելու է Ադրբեջանի, այսպես ասած, բոլոր ոտնձգությունների ճանապարհը։ Դա ստիպելու է Թուրքիային ու Ադրբեջանին հարգել Հայաստանի ինքնիշխանությունը»։
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը պետք է ունենա ՀՀ նախագահի թեկնածու։
ԱՄՆ-ը Պետդեպարտամենտի հրահանգն արտաքսում չի համարում, որի համաձայն Ռուսաստանի մի քանի տասնյակ դիվանագետներ պետք է Վաշինգտոնից հեռանան այս տարվա հունվարին եւ հունիսին:
Այս իշխանությունը վախենում է խոսել օկուպացված տարածքներից, Արցախի հարցից, բանակից. Արտակ Զաքարյան
Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում փետրվարի 1-ին հանդիպել է Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ:
ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N-821 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ըստ որի 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունվել է ՀՀ կառավարության նոր որոշումը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 14-ին:
Արցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, ըստ որի` արգելք է սահմանվելու արտասահմանյան այն կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն կհայտնեն առանց Արցախի կառավարության թույլտվության գործունեություն ծավալել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքերում:
Փետրվարի 1-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից։