Ո՞վ է լինելու ընդդիմության ՀՀ նախագահի թեկնածուն. մանրամասնում է Արտակ Զաքարյանը
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը պետք է ունենա ՀՀ նախագահի թեկնածու։
«Դա կլինի Հանրապետականի՞, այսինքն՝ «Պատիվ ունեմ» խմբակցությա՞ն, թե՞ «Հայաստան» դաշինքի առաջարկը՝ քննարկումները ցույց կտան։ Կարծում եմ՝ առաջիկայում շատ ավելի պարզ կլինի, ավելի կոնկրետ, անվանական։ Դրա համար կա ժամանակ, ժամանակից առաջ ընկելը ճիշտ չէ»,- նշեց Արտակ Զաքարյանը։
Հարցին՝ Արմեն Աշոտյանի անունն է շրջանառվում՝ որպես նախագահի թեկնածուի անուն, ճի՞շտ է, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Իմ համոզմամբ՝ ընդդիմությունը պետք է ունենա թեկնածու, ո՞վ կլինի, ե՞րբ կհայտարարվի, ինչպե՞ս կհայտարարվի և ի՞նչ համախմբում կունենա այդ թեկնածուն իր շուրջ, դա ժամանակը ցույց կտա, ընդ որում՝ մոտ ժամանակներս»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում