Բաժիններ՝

Թուրքիան մարզում է ադրբեջանական բանակի նորաստեղծ «komando» ստորաբաժանումներին

Թուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի բանակում նոր կազմավորված «komado» ստորաբաժանումներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ թուրք մասնագետների համակարգմամբ անցնող ուսումնամարզական վարժանքների ընթացքում «Komando» ստորաբաժանումները ռազմականը բախմանը նմանեցրած պայմաններում զարգացնում են արգելապատնեշներ հաղթահարելու, լեռնային պայմաններում մարտ վարելու, պաշտպանական խորություններ ներթափանցելու և բնակավայրերում հայտնված դիվերսիոն խմբերին շրջափակելու և ոչնչացնելու ունակությունները:

Ի դեպ, «Komadno» զորամիավորումները ստեղծվել են ադրբեջանական զինուժի որոշ մոտոհրաձգային զորամասերի հիմքի վրա 44-օրյա պատերազմից հետո:

Այդ ստորաբաժանումները ցամաքային ուժերի հատուկ մոբիլ խմբերն են, որոնք վաղուց լայն տարածում ունեն նաև թուրքական բանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28