Կառավարության աշխատակիցը կարող է նաև ճշտել, թե ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից ազատվելուց հետո ինչպե՞ս է վարվել և ի՞նչ ճակատագրի է արժանացել ՄԻՊ էջը։
Փետրվարի 26-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 57-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 2 ծալովի դանակ:
Սա Ռուսաստանի ժեխն է, պատերազմի իրական պատվիրատուն, ով ցավոք, այսօր Ռուսաստանում մեծամասնություն է կազմում։ Ինչպես էլ ընթանա պատերազմը, Պուտինը պարտավոր է այնպես անել, որ ժեխը երբեք իրեն պարտված չհամարի»։
Գնդիկները ցուցադրող նկարներն արվել են լուսնագնացների նավիգացիոն տեսախցիկով։ Դրանք տեսել են Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականները և գտածոյի մասին հայտնել Science Bulletin ամսագրում: Նրանց հրապարակմանը հղում է անում ScienceAlert պորտալը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության պահուստային ֆոնդից 1 մլն լարի (շուրջ 318 հազար ԱՄՆ դոլար) կտրամադրի Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց կարիքները հոգալու համար:
168.am-ի հետ զրույցում վրացի Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի առաջատար վերլուծաբան, քաղաքագետ Գելա Վասաձեն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է, Ռուսաստանի ղեկավարած կառույցների անդամ, ու հասկանալի է, որ ՀՀ ղեկավարությունը պետք է փորձի առավելագույնն անել, որպեսզի շատ չներքաշվի այս ամենում:
Այսօր առևտրականները բողոքի ակցիա էին կազմակերպել, տոնավաճառում քաոս էր։ Հրաժարվում էին աշխատել մինչև հարցին լուծում տալը։
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի փոխանցմամբ՝ խափանվել է հայկական թռչնաֆաբրիկաների համար նախատեսված սոյայի շրոտի և եգիպտացորենի մատակարարումը. ապրանքի համար արդեն վճարված էր, բայց Խերսոնին հասած բեռնատար նավերը հետ են շրջվել:
Արցախյան պատերազմները ցույց տվեցին, որ նրանց օրինակով նոր հերոսներ են ծնվել, նրանցով հերոսական սերունդ է դաստիարակվել ու ամուր կապվել իրենց հողին»։
Այնուամենայնիվ, մենք դեռ չենք հասել այն փուլին, որ պատասխանենք՝ դա պարտադի՞ր կլինի, թե՞ ինչ-որ անցումային եղանակով ժամանակի ընթացքում պարտադիր կլինի: Հուսամ՝ այնպիսի եղանակ կգտնենք, որ լինի և սահուն, և արդյունավետ: Այսինքն՝ մի կողմից ցույց կտա երկարաժամկետ առումով այն ընթացքը, որը մենք պետք է ունենանք վերջնանպատակին հասնելու համար, բայց դա կկատարենք այնպիսի եղանակով, որ ընթացիկ խնդիրներ չառաջացնի կամ, եթե առաջացնի, ապա շատ քիչ դեպքերում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ։
«Մեր հասարակական դիսկուրսում բավական չէր սևերի ու սպիտակների բաժանումը, հիմա էլ ի հայտ են եկել ռուսական և ուկրաինական շահերը սպասարկողները, որոնք բացարձակապես կապ չունեն հայկական շահի հետ, և դա նողկալի է»,- նկատեց քաղաքագետը։
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև ավելացրել է, որ ԵՄ-ն միշտ եղել է տուն, որի դռները բաց են, իսկ Ուկրաինան եվրոպական տան մի մասն է:
«Դոնբասում ցեղասպանության է ենթարկվում գրեթե չորս միլիոն մարդ, որոնք չեն աջակցել պետական հեղաշրջմանը»,- հայտարարեց Պուտինն ու այս հիմքով էլ օրեր առաջ պաշտոնապես ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ բերման ենթարկված վարորդը խոստովանել է, որ ծխախոտն ու թմրանյութն իրենն են, այն իրանական կողմից սահմանի այս կողմն էր նետել իր ծանոթը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի՝ Եվրոպական միությանն անդամակցելու դիմում է ստորագրել: Այս մասին փետրվարի 28-ին հայտնել է «Ժողովրդի ծառա» ուկրաինական կուսակցության մամուլի ծառայությունը:
Փետրվարի 25-ին ՀՀ Սահմանադրական դատարանն (ՍԴ) աշխատակարգային որոշում է ընդունել, ըստ որի՝ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունվել է քննության:
Նա տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են մոտ ժամանակահատվածում հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում վերը նշված հարցերը կոնկրետացվելու են:
Շվեյցարիան Ռուսաստանի դեմ կկիրառի այն բոլոր պատժամիջոցները, որոնք ավելի վաղ սահմանել է Եվրամիությունը, և կարգելափակի ակտիվները: Այս մասին փետրվարի 28-ին Բեռնում կայացած մամուլի ասուլիսին ասել է Շվեյցարական համադաշնության նախագահ Ինյացիո Կասիսը:
Թովմաս Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:
Խաղաղության մասին ադրբեջանական հայտարարություններն էլ մշտապես ուղեկցվում են մեր երկիրը ավերելու, ոչնչացնելու սպառնալիքներով
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններն ավարտվել են: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրներին:
ՖԻԴԵ-ն արգելել է ռուս և բելառուս շախմատիստներին հանդես գալ իրենց երկրների դրոշի ներքո Շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցումներում։
Պարետային ժամի ընթացքում քաղաքացիները տնից կարող են դուրս գալ միայն օդային ազդանշանի դեպքում:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում ռուս-ուկրաինական պատերազմի քարոզչական հատվածի, տարածաշրջանում առկա զարգացումների, Հայաստանի համար հնարավոր վտանգների և սպառնալիքների վերաբերյալ զրուցել ենք մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:
Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար:
Հանդիպման շրջանակներում կողմերը պետք է բարձրացնեին եվրոպական տնտեսական ինքնիշխանության հարցերը՝ հաշվի առնելով Ուկրաինայի իրադարձությունները:
Հայաստանում նոր ՏՏ դպրոց հիմնելու գաղափարն առաջացել է 2020թվականի պատերազմի օրերին ֆրանսահայ Սիրիլ Հարպուտլյանի մոտ: Հայաստան ու Արցախ ամեն տեսակ օգնություն ուղարկելիս մի օր Սիրիլի 10-ամյա որդին հորը հարցրել է, թե էլ ինչ “չսպառվող” բան կարելի է անել օգնելու համար: Դա էլ առիթ է դարձել կրթական հիմնադրամ եւ ՏՏ դպրոց հիմնելու համար: Սիրիլին միացել են նաեւ այլ ֆրանսահայեր եւ ամերիկահայեր, ովքեր օգնում են կազմակերպել դպրոցի համար ֆոնդերի հայթայթմանն ու կայուն աշխատանքի կազմակերպմանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության,ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու: