«Սերժ Սարգսյանի հարցազրույցը նման էր հետևյալին՝ ասաց՝ տղա ջան, ականջդ պետք է ոլորել և քեզ ծեփել պատին»․ Մարգարիտ Եսայան
Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով ԶԼՄ ներկայացուցիչների և ՀԿ-ների նախապես ուղարկված հարցերին, անդրադարձել էր նաև Արցախյան հիմնախնդրին՝ նշելով, թե այն որպես ժառանգություն ստացել էր Սերժ Սարգսյանից։
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերին՝ շեշտեց, որ Փաշինյանը ոտքից գլուխ խեղաթյուրել է իրականությունը․
«Ինքը փորձում էր հասարակության աչքերին թոզ փչել, ինչպես միշտ անում է, մանիպուլյացիոն նիկոլական եղանակներով և փորձում էր մարդկանց համոզել, ապացուցել, որ ինքը վատ ժառանգություն է ստացել, դրա համար տեղի ունեցավ պատերազմ, դրա համար մենք Արցախի 75 տոկոսը կորցրեցինք․․․»։
Այս համատեքստում Մարգարիտ Եսայանն անդրադարձավ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին։
«Շատ ավելի զուսպ և ավելի սոլիդ էր խոսում նախագահը, բնականաբար, դա իր ոճն է, բայց ես մի քիչ ավելի կոպիտ պատասխանեմ, էլի։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը նման էր հետևյալին՝ վերցրեց, ականջը ոլորեց, ասաց՝ տղա ջան, ամեն ինչ կեղծ ես ներկայացնում, ամեն ինչ քո ձևով ես ներկայացնում, ականջդ ուղղակի պետք է ոլորել և քեզ ծեփել պատին, որովհետև դու առկա փաստերը, որոնք մեր պետականության փաստերն են, որոնց վրա մարդիկ տարիներ շարունակ աշխատել են, դու քո փնթիությամբ, բառադիությամբ, քո գեղջկական շուստրիությամբ փորձում ես աղավաղել և մարդկանց խաբել, բայց մենք քեզ թույլ չենք տալու, որ խաբես․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում