Իսրայելը խնդրում է Ռուսաստանին՝ բացել սահմանները զբոսաշրջիկների համար
Իսրայելի զբոսաշրջության նախարար Կոնստանտին (Յոել) Ռազվոզովը դիմել է Ռուսաստանի կառավարությանը՝ խնդրելով թույլատրել իսրայելցիների անարգել մուտքը ՌԴ: Այդ մասին հաղորդել է պաշտոնյայի մամուլի ծառայությունը:
«Նամակում, որն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Տատյանա Գոլիկովային, նախարար Ռազվոզովը ռուսաստանյան իշխանություններին ծանուցել է այն մասին, որ նոյեմբերին Մոսկվա իր այցից անմիջապես, երբ գլխավորել է իսրայելական պատվիրակությունը ՌԴ, Իսրայելի կառավարությունը որոշում է ընդունել՝ թույլատրել «Սպուտնիկ»-ով պատվաստված ռուսաստանցիների մուտքը՝ նրանց համար մշակելով բավականին հարմարավետ մուտքի ընթացակարգ,-ասվում է մամուլի տեղեկագրում:
-Այդ կապակցությամբ սպասվում է, որ ՌԴ-ի կառավարությունը պատասխան քայլ կձեռնարկի եւ թույլ կտա իսրայելցիների անարգել մուտքը Ռուսաստան»: Նշվումէ, որ այդ հարցը քննարկվել է նոյեմբերին իսրայելական պատվիրակության Մոսկվա այցի ժամանակ՝ ՌԴ առողջապահության նախարարության եւ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ:
ՌԴ-ի եւ Իսրայելի միջեւ զբոսաշրջությունը, չնայած փոխադարձ գործող անայցագիր ռեժիմին, դադարեցվել էր համավարակի կապակցությամբ: «Ահա արդեն երկու տարի, 2020 թվականի մարտից, տասնյակ հազարավոր իսրայելացիներ հնարավորություն չունեն տեսակցել Ռուսաստանի տարածքում ապրող իրենց բարեկամների ու մերձավորների հետ, բազմաթիվ համատեղ ձեռնարկություններ եւ բիզնեսներ տուժում են,-Ռազվոզովի հայտարարությունը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:-Ես հուսով եմ, որ այդ հարցը կքննարկի ռուսական կողմը՝ արդեն ամենամոտ ժամանակներս՝ դրական ելքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: