Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 2-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հավելենք, որ 2022թ․ հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և որոշում է կայացվել՝ հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ Գոռ Ծառուկյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն՝ 5 տարի ժամկետով:
ԱՄՆ-ը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ փետրվարի 3-ին նիստ անցկացնել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի վերջին արձակումը քննարկելու համար: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով դիվանագետների:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ (նաև խորհրդական) Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականը։
Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) պատգամավորները համաձայնվել են սենատի կողմից առաջարկվող ուղղմանը, որը չեղարկում է հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները համաձայնեցնելու անհրաժեշտությունը:
Հայաստանում և Հայաստանի շուրջ խնդիրներն այնքան խորն են, և պրոցեսներն այնքան ռիսկային, որ այս որակի և լրջության կառավարումը չի կարող շատ երկար շարունակվել։ Երկրում խորքային փոփոխությունները այլընտրանք չունեն, բայց դրանք ուշանում են, հիմնականում՝ տեխնիկական պատճառներով։ Հայկական անոմալիան ինչ-որ կերպ լուծում ստանալու է։
Ի պատասխան որոշ ԶԼՄ-ների հրապարակումների՝ հայտնում ենք, որ Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հարցերին և տրամադրել համապատասխան տեղեկություններ:
Երևանում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցը:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈւՂԻՂ:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:
Ինչպես հայտնի է, երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) ժամեր տևած քննությունից հետո թույլատրեց Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել, ինչպես նաև հաղթահարեց նրա անձեռնմխելիությունը, որով թույլատրեց դատավորին կալանավորել:
2022 թվականի հունվարի 31-ին հրապարակվել է ՀՀ դատավորների միության նախագահ Ա․Ազարյանի հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված և իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ (տես՝ http://ajra.am/hy/news/311-2022-01-31-12-23-19):
Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակի և հայ-թուրքական հարաբերությունների մասին. ՈՒՂԻՂ:
Հայաստանում փետրվարի 12ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3956 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 374 878-ի:
Քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական գրանցման ենթակա, բայց պետական գրանցում չստացած գործարքն առոչինչ է։ Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման։
Այս պայմաններում կարգապահական վարույթը, թերևս կարող էր տեղավորվեր վերջին տարիներին, բոլորիս համար արդեն սովորական դարձած, դատավորների կարգապահական տեռորի քաղաքականության մեջ։
Երկու ոստիկան է զոհվել հրաձգության հետեւանքով, որը տեղի է ունեցել Վիրջինիա ամերիկյան նահանգի Բրիջուոթեր փոքրիկ քաղաքի քոլեջի տարածքում:
Մեկնարկել է հիմնարար գիտությունների ոլորտում Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակի հայտերի ընդունման 2022 թվականի շրջափուլը:
Բեր Շևայում կայացել է Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների առաջին ընկերական հանդիպումը։
«Աշոտ Մինասյանի և բոլոր քաղաքական հետապնդումների ենթարկվածների պաշտպանության խորհուրդ»-ը հայտարարում է գործունեության շրջանակներն ընդլայնելու եւ ՀՀ-ում «քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվող բոլոր այլախոհներին» իր պաշտպանության տակ առնելու մասին։
Հերթական անթաքույց հետապնդումն է սկսել իշխանությունը` իր կամքին հակառակ գնացած դատավորի նկատմամբ, որը համարձակվել է շինծու մեղադրանքներով կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալներին ազատ արձակել:
Մենք ուշադիր հետևում ենք այն դժվարություններին, որոնց բախվում է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը մի շարք ոլորտներում հանրային իշխանության մարմինների հետ հարաբերություններում, սակայն դա չպետք է ազդի Կառավարության կողմից հիմնադրված Հանրային հեռուստաընկերության վերաբերմունքի վրա՝ կապված հեռարձակման հետ։
Ի դեպ դատախազության հարգելի գործընկերներ, իրավունքից հրաժարվելու տեսական հարցերը պատմականորեն առավել ուսումնասիրված է եղել հռոմեական իրավունքում, ուստի կալանքի նիստից առաջ խորհուրդ կտայի ընթերցել դասագիրքը:
Ուրցաձորի համայնքապետարանի աշխատակիցները, ի նշան բողոքի, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։
ՀՀ նախագահի իշխանական թեկնածու Վահագն Խաչատուրյանը երեկ այցելել է ԱԺ, հանդիպել ՔՊ խմբակցության հետ, կարճ հանդիպում է ունեցել Սահմանադրության պահանջով ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանի հետ։
Պարզվում է, ընտրվել է ամենապրիմիտիվ մեխանիզմը: Տիգրան Ավինյանին են վերապահել՝ ընտրելու բոլոր փոխքաղաքապետերին և ինքն էլ նշանակվելու է փոխքաղաքապետ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
11։00-14։00 Գետիկ, Մարտունի, Մնացավան, Այգուտ, Բարեպատ, Կալավան, Դպրաբակ, Ձորավանք և Անտառամեջ գյուղեր, «Արյու էլ էներջի» և «Էյ Էն Ջի սթայլ» ոչ բնակիչ-բաժանորդներ:
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 50 քաղաքացի, այսպիսով` վիրուսից մահերի թիվը հասել է 132 հազար 504-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն: