Քանդակագործ Արմեն Սամվելյանը ներկայացրել է Հիսուսի արձանի կառուցման իր նախագիծը. այն պետք է հույսի ու վերելքի խորհրդանիշ դառնա
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարած Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծի շուրջ հետաքրքիր առաջարկներ ու նոր լուծումներ են ներկայացվել։
Քանդակագործ Արմեն Սամվելյանը Գագիկ Ծառուկյանին է ներկայացրել արձանի կառուցման իր նախագիծը։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ կոթողը պետք է լինի խորհրդանշական բարձրության. միայն քանդակը 33 մետր, իսկ Սամվելյանի առաջարկով դա կարող է ավելին լինել։
«Առաջարկը պետք է բոլորի կողմից ընդունելի լինի, շատ առաջարկներ է եղել, փետրվարի 20-ին բոլորը կներկայացնեն իրենց գործերը, կնայենք, կընդունենք ամենալավը, ամենահզորը», – նշել է Գագիկ Ծառուկյանը։
Արձանը Հայաստանում հույսի, լույսի արթնացման ու վերելքի խորհրդանիշ պետք է դառնա։ «Հայ ժողովուրդը միշտ տեսել է տանջանք, չարչարանք ու կորուստներ, հիմա պետք է համախբվենք, որ լինի հույս, լույս ու հավատ», – ասել է ԲՀԿ առաջնորդը։
Մանրամասները՝ տեսանյութում։