Մոսկովյան քոլեջի 17-ամյա ուսանողը իր հետ դասի է բերել դեղորայք, որը ժամանակին իրեն նշանակել են սրտի համար, և տվել ընկերներին, որպեսզի փորձեն, ինչի հետևանքով ընկերներից մեկը մահացել է, ըստ shantnews-ի՝ RIA Novosti-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ «Արդյունքում նրա ընկերներից մեկի մոտ սրտի խնդիր է առաջացել, իսկ հետո մահացել է»,- ասել է աղբյուրը։
Ուզբեկստանի նախկին նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի 131 միլիոն դոլարի չափով միջոցները պատրաստ են Շվեյցարիայից հայրենիք վերադարձման ՄԱԿ-ի բազմակողմ տրաստային հիմնադրամի միջոցով: Այդ մասին հաղորդել է Ուզբեկստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:
Սիլվա Հակոբյանն ու Արամեն երկրպագուներին են ներկայացրել «Սեր ու կարոտ» երգի յուրովի մեկնաբանությունը: Նրանց մատուցմամբ «Սեր ու կարոտ» ստեղծագործությունն արդեն համացանցում է:
«Միջազգային հանրության ուշադրությունը, հնարավոր է՝ կենտրոնանա Ուկրաինայի վրա, և մեր տարածաշրջանում որոշ ուժեր փորձեն ռազմական ճանապարհով խնդիրներ լուծել։ Այս հարցը մենք, բնականաբար, քննարկել ենք մեր բոլոր գործընկերների հետ՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ՝ արևմտյան։ Մենք հավաստիացում ենք ստացել մեր գործընկերներից, որ մեր տարածաշրջանը շարունակելու է ուշադրության կենտրոնում մնալ»։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ասել է, որ երկրները չպետք է մտնեն փակուղի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը։
Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առջև, ու չի բացառվում, որ նրանք առաջիկայում փակվեն: Պատճառը ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն են, որոնց չեն դիմանում փոքր տնտեսվարողները:
Լավրովը նաև հույս է հայտնել, որ այդ համաժողովը կապահովի տարածաշրջանային երկրների շահերը և կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակից Ն. Բ.-ն նույն մարզում ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց պահանջել և Տաշիր քաղաքի ավտոկայանի աշխատակցից 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառք:
«Այն պահին, երբ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի, մենք կլինենք անպաշտպան։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երկիրը պաշտպանելու ցանկություն չունի»,- ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ Հայաստանն անպաշտպան են թողնելու այնպես, ինչպես թողեցին Արցախը, թեև 2020 թվականի սեպտեմբերի սկզբին ՀԱՊԿ-ից հղվել էր նամակ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, սակայն Հայաստանի իշխանությունն անգամ այդ 26 օրերին որևէ քայլ չի ձեռնարկել։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 15-ին խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, ԱԺ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։
Փետրվարի 15-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
«Ես դրանց անունը լսել չեմ ուզում, ինչ մնաց՝ հարևանություն, ո՛չ, առանց դրա էլ մենք կարող ենք ապրել։ Աշխարհը լիքը հարևաններ ու բարեկամներ են, հետո առաջվանը չէ, որ հենց միայն կողքինիդ հետ պետք է շփվես, բոլորի հետ էլ կարող ենք շփվել, և մենք այն ազգն ենք, որ ի վիճակի ենք առանց իրենց էլ ապրել, դրանցից ոչինչ պետք չէ»։
Այսօրվա դատական նիստն ամփոփ։
Ադրբեջանի մշակույթի նախարարության աղմկահարույց նախաձեռնությանը անդրադարձել է նաև նիդերլանդցի պատգամավոր Պետեր վան Դալենը՝ Թվիթերում գրելով, որ Ալիևի հանցագործությունները սահմաններ չունեն:
2021թ. ավարտին Սևանա լիճը գրանցել է վերջին 15 տարիների ընթացքում արձանագրված ամենամեծ բացասական հաշվեկշիռը. եթե նախորդ տարիներին Սևանա լճի բացասական հաշվեկշիռը տատանվում էր 3-4 սմ սահմաններում, ապա 2021 թվականի ավարտին այն կազմեց 9 սմ: 2021թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ լճի մակարդակը 1900.43 մ էր, իսկ 2020թ.՝ նույն օրը, 1900.52 մ: Այս ցուցանիշով լճի մակարդակը ցածր է անգամ 2016թ.՝ 1900.46 մ մակարդակից:
ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն համաձայն չեն Ռուսաստանի անվտանգության առաջարկների հետ, սակայն կան կետեր, որոնք կարելի է քննարկել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը։
«Քանի դեռ հարաբերություններ չկան, Հայաստանը կարող է դեմ լինել և արգելափակել Ադրբեջանի դիտորդության հարցը, թեև ՀԱՊԿ-ում դրանով բոլորը հետաքրքրված են, չնայած ՀԱՊԿ-ը ցածր արդյունավետության կառույց է: Իսկ ԱՊՀ-ի ՀԱՊԿ-ում դիտորդությունը նույնը չէ, ինչ առանձին երկրի դիտորդությունը, այն ավելի սահմանափակ մասնակցություն և դիտորդություն է ենթադրում»,- ասաց նա:
Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։
Մեկնարկում են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչների հանդիպումները:
Ես դա զգում էի, տեսնում էի, կանխատեսում էի, կոչ անելով այդ ժամանակ գնալ արտահերթ ընտրությունների և փրկել Արցախն ու տղերքին…
Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի բացահայտ մասնակցությունը ստիպեց Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությանը ժամանակավորապես արգելել թուրքական ծագման մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստան:
Ներկա պահին օպերատիվ – մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:
Պատասխանատու գործիչներն ընդունում են սեփական ձախողումներն ու պարտությունները, իսկ անպատասխանատուները վարվում են կապիտուլյանտների նման»։
«Մենք ծրագրում ենք, և կարծում եմ, որ, իհարկե, մոտ ժամանակներում կստանանք հրավեր: Մենք արդեն սկսել ենք դիտորդական խմբի ձևավորումը», – ասել է Անֆիմովը:
Հանրային հեռուստաընկերությունը դեռ քննարկումների փուլում է, և հստակ չէ, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում:
Պետք է հիշել, որ մշտական կասկածները ու անվստահությունը կկանխորոշեն երկրում ներքաղաքական գործընթացների բովանդակությունը և կստեղծեն նոր պարտությունների նախադրյալներ։ Դրանք անխուսափելի կլինեն առանց հանրության մեծամասնության ներքին համոզման, որ արդարությունը հաղթել է։
«Մենք անհանգստացած ենք, որ ուկրաինական շփման գծում զինվորականներ են կենտրոնացված, դրա համար ակնհայտ պատճառ չկա: Ուստի շտապ անհրաժեշտ է դեէսկալացիա: Այս լարված իրավիճակում շատ կարևոր է պատերազմ չսկսել»,- ասել է նա:
Սերժ Սարգսյանի վատ ժառանգությունից անընդհատ բողոքող Փաշինյանը և իր թիմը ժամանակ առ ժամանակ այն պիտի ընթերցեն ու վերհիշեն: Իսկ գուցե Փաշինյանին չի՞ հաջողվել «մակրոհեղափոխություն» մտցնել բանակցային գործընթացում, փոխարենը՝ Ադրբեջանի՞ն հաջողվեց Արցախի հարցում ռազմական ճեղքում մտցնել: Այլ հարցերի շարքում Փաշինյանն այս հարցին ևս պետք է պատասխանի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում, երբ հրավեր ստանա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, պատասխանելով Բրյուսելում լրագրողների այն հարցին, թե Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումը դաշինքին կհամոզի գնալ «դեէսկալացիայի», ասել է, որ, իր կարծիքով, «դեէսկալացիա» նշանակում է «ուժերի և ծանր տեխնիկայի շարունակական դուրսբերում»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Փաստ է, որ այսօրվա այս իշխանություններն էլ ոչ մի քայլ չեն անում, դե, իրենք պարտված իշխանություն են, և իրենց պարտությունը շարունակվում է։ Դե, հասկանում եմ, այս իշխանության օլիգարխները գործարքներ կանեն թշնամու հետ, ու իրենց դհոլ-զուռնայով կդիմավորեն։ Այս իշխանությունը նպատակ ունի՝ երկիրը փաթեթավորի, տա թշնամուն, իրենք էլ նրա մոտ ժամանակավոր կառավարություն աշխատեն»,- շեշտեց Աշոտ Սևյանը։