Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանը» համալրում է կազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Շիրակի մարզ Էքսկուրսիայի մեկնած ևս 2 մասնակից հունիսի 27-ին նույն գանգատներով (սրտխառնոց, փսխում և թուլություն) հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»: Ներկայումս Նոյեմբերյանի ԲԿ-ում բուժում է ստանում 3 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև: Մյուս բնակիչների նկատմամբ բժշկական հսկողությունը շարունակվում է:
Գիտակցելով հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ քննության կարևորությունը, կարևորելով գործի բոլոր հանգամանքների բացահայտումը և դրա իրականացումը բացառապես իրավունքի գերակայության շրջանակներում, հաշվի առնելով Արմեն Գերասիմի Չարչյանի մեծ վաստակը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտում, բժշկական ոլորտում արձանագրած աննախադեպ հաջողությունները, այդ թվում մարդկանց բժշկական օգնության և սպասարկման ստանալու տեսանկյունից, նրա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի կոչումը, անբասիր կենսագրությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արմեն Չարչյանի վերաբերյալ հայտարարությունը և այն հանգամանքը, որ ներկայումս
2021թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:30-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վնասվածքներ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ՝ ծնված 1998թ.:
Նախորդ շաբաթ՝ հունիսի 26-ին, Արմավիր մարզի 13 գյուղի բնակիչներ փակել էին Երևան-Արմավիր ավտոմայրուղին ու պահանջում էին ոռոգման ջուր տալ: Շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն ասում էին, թե մարզում մի քանի օր ջրի չլինելու պատճառը վնասված թունելն է, որով ջուրը հասցվում է գյուղացիներին: Երկու օր առաջ գերատեսչությունների ներկայացուցիչները վստահեցնում էին, թե նույն օրը երեկոյան գյուղացիները կկարողանան արդեն ջրել իրենց այգիներն ու դաշտերը:
Յալթայի ղրիմյան ափերի մոտ սկսվել է ծովի ջրերի որակի ստուգումը, նմուշները կվերցվեն ամեն օր: Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Ղրիմի եւ Սեւաստոպոլի վարչության ղեկավար Նատալյա Պենկովսկայան։
«Ազգային ժողովում ընդդիմության որակն արդեն լրիվ այլ է լինելու: Կարծում եմ՝ այս ընդդիմությունը բավականին հետաքրքիր պահեր է ստեղծելու իշխանության համար: Համոզված եմ, որ սրանք հերթական արտահերթ ընտրություններն էին, որովհետև հաջորդ ընտրությունները, ըստ իս, կրկին լինելու են արտահերթ»,- այսօր ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ աշխարհաքաղաքական գերտերությունների մոտ կա կոնսենսուս՝ ավարտել այն, ինչ սկսվել է նոյեմբերի 9-ին:
46,6 աստիճան ռեկորդային տապ է գրանցվել Լիթոն քաղաքում, որը գտնվում է Կանադայի արեւմուտքի Բրիտանական Կոլումբիա նահանգում: Այդ մասին հաղորդել է տեղի օդերեւութաբանական ծառայությունը:
«Հացազգիների լուրջ կորուստ ունենք. գարու, ցորենի, ինչպես նաև կարտոֆիլի: Շիրակի մարզում բերքի մոտ 40 տոկոսը չորացել է, իսկ սրանք էշի ականջում քնած են: Ջրային կոմիտեն այսօր ո՞վ է ղեկավարում, ի՞նչ մասնագետ է: Պարոն վարչապետ, որ աշխատանքի ես դրել, հաշվի առե՞լ ես, թե այդ մարդն ինչ մասնագետ է: Վարդենիսում էլ թուրք զինվորականների կողմից անասնագողության լուրջ խնդիր ունենք: Իմ հաշվարկով` մոտ 250 գլուխ անասունի կորուստ ունենք»,- նշեց Հրաչ Բերբերյանը:
Հունիսի 26-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի և Վազգեն Առաջինի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Աշխարհի չեմպիոններն ընդունելու են շատ երիտասարդ և սերնդափոխված Իսպանայի հավաքականին։
Ալբանիան Թուրքիայից կգնի 8մլն եվրո արժողությամբ թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և հարվածային ԱԹՍ-ներ կգնի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորի ջոկատների յոթ մարտիկներ են սպանվել իրաքա-սիրիական սահմանի շրջանին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գիշերային հարվածի հետեւանքով:
Արմավիրի մարզում, որը Հայաստանի ամենաշոգ տարածքներից է, ոռոգման ջրի խնդիրը շարունակում է անհանգստացնել գյուղացիներին: Էջմիածին քաղաքի հարակից դաշտերում չորացող դաշտերի կողքին գյուղացու բերքի համար խնդիր են առաջացնում նաև սելավաջրերը:
Ելնելով սահմանված առաջնահերթությունից` առաջարկվում է Կոտայքի մարզում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ս.թ հուլիսի 6-ից հուլիսի 20-ը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը:
«Լուրջ հետազոտության բան է այն, որ քաղաքացիների 50 տոկոսը չգնաց ընտրության: Երբ հարցնում եմ՝ ինչու չգնացին, պատասխանում են, որ ոչ մեկի չեն կարող սատարել, ընդունել: Քաղաքացիական հասարակության կառուցման գործընթացում ոնց որ հետ մղված լինենք»,- ասաց Իրինա Ծատուրյանը:
«ԱԺ արտահերթ ընտրությունները կարևոր էին այն առումով, որ բոլորս պետք է ճանաչենք մեր հասարակությանը և վերհիշենք վարպետ Մուկուչյանի թվերը նկարելու արվեստը: Դժվար է պատկերացնել մեկի, ով կհավատա, որ իշխանական թևը հավաքել է 53.92 տոկոս»,- այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից տևական ժամանակով զանգվածային ջրանջատումների վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր։
Կարեն Քոչարյանը՝ Արմեն Չարչյանին կալանավորելու մասին. ՈՒՂԻՂ:
Թվում է, որ Ֆլորենտինո Պերեսը վերջին վեց ամիսների ընթացքում ավելի շատ հարցազրույցներ է տվել, քան նախորդ տասը տարիների ընթացքում: Նա El Transistor-ում կրկին քննարկել է Մադրիդի խնդիրները:
Հունիսի 28-ին բեռնատարը վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների Յատիմատա քաղաքում՝ Տոկիոյին հարեւան Տիբայի պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մասին. ՈՒՂԻՂ:
ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում մեկնարկել է 14-րդ Philadelphia International մրցաշարը, որին այս տարի մասնակցում են 79 շախմատիստ, այդ թվում՝ 15 գրոսմայստեր։
Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ողջ երկայնքով:
Լարիսա Ալավերդյանը՝ գերիների հարցի մասին. ՈՒՂԻՂ:
Հայկ Մարությանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները սրվեցին անցած տարի՝ պատերազմի ավարտից հետո: Թերևս, պատերազմի ավարտն ու դրա խայտառակ արդյունքները թիմում իրերի իրական դրվածքն իմացող Հայկ Մարությանի համար ընդունելի չեղան, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պատերազմի ավարտից առաջ քաղաքապետը «Երևան» ջոկատով Արցախում էր, ու թեպետ չէր մասնակցել մարտական գործողություններին, սակայն տեղում ըստ երևույթին առավել հստակ էր հասկացել՝ ինչ է կատարվել և ինչու:
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում:
«Ըստ էության նախկին խորհրդարանում ընդդիմությունն այդ հնարավորություններից զրկված է եղել՝ անկախ նրանից այդ ընդդիմությունն իշխանամետ է եղել, թե իրական ընդդիմություն է եղել։ Միանձնյա որոշումներ կայացնելու հարցում ընդդիմության մանդատները լրջագույն զսպող մահակ են հանդիսանալու, և ՔՊ-ն նախորդ խորհրդարանի նման լայնարձակ լիազորություններ չի ունենալու, որ ինչ ուզի՝ անի»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
Հունիսի 28-30-ը, հուլիսի 1-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: